fbpx

Բնությունը հրաշագործ է շարքից: Ինչո՞ւ են պատերազմի ժամանակ զինվորները հակված արագ սիրահարվելու

Երևի բոլորը գիտեն, որ պատերազմի ժամանակ մարդիկ, և հատկապես զինվորները հակված են շատ արագ սիրահարվելու և ամուսնանալու մեծ ներքին մղում ունեն: Անգամ պատմություններ կան, որ զինվորները անսահման սիրահարվել են կնոջը, որի միայն ձայնն են լսել` մյուս սենյակից:

Ինչո՞ւ է այդպես, կարծես թե, տրամաբանական է։ Սերունդի պահպանումը, կարելի է պնդել, որ կոդավորված է բնության կողմից։ Պատերազմ` մեծ ռիսկ ֆիզիկապես ոչնչանալու, ուստի արագ սերունդ թողնելը դառնում է ներքին պահանջ։

«Ինչու»-ն հասկացանք, հիմա ամենագեղեցիկ մասը, ինչպե՞ս է դա տեղի ունենում։

Եվ այսպես, մարդու բոլոր էմոցիոնալ արտահայտումները պայմանավորված են հորմոններով, այլ խոսքով, պարզապես քիմիական ռեակցիաների հաջորդականությամբ։ Էմոցիաների ամենաակտիվ ձևավորող հորմոններից են նորիպինեպիրենը (Norepinephrine), որը հայտնի է նաև նորադրենալին անվամբ և էպինեպիրենը (Epinephrine)։

Այս հորմոնները անջատվում են, օրինակ, վտանգի դեպքում և հիմնական նպատակը օրգանիզմին` նյարդային համակարգ և մկաններ, մոբիլիզացնել է` սպասվող արհավիրքին դիմակայելու համար։ Ուղեկցվում է սրտի արագախփությամբ, ուղեղի ակտիվությամբ և այլն: Դրանց ավելցուկը կամ պակասը խիստ ազդում է մարդու ամեօրյա էմոցիոնալ փնջի վրա:

2000թ. Արվիդ Կարլսոնը (Arvid Carlsson) Նոբելյան մրցանակ ստացավ` ցույց տալով, որ նորիպինեպիրենը ելանյութ է դոֆամինի համար։ Դոֆամինը մեկ այլ հորմոն է, որը համարվում է հզոր բնական թմրանյութ: Այն առաջացնում է շատ ուժեղ կախվածություն (կան պնդումներ, որ ավելի ուժեղ կախվածություն է առաջացնում քան հերոինը), և պատասխանատու է սիրելու համար (սիրելու երկրորդ փուլի հորմոն` 5 փուլից): Սիրած սուբյեկտին անսպասելի տեսնելիս մեծ քանակի դոֆամին է անջատվում, և սիրահարվածը մեծ հաճույք է զգում` սրտի արագախփության ուղեկցությամբ: Դրա համար է, որ անընդհատ մարդիկ ձգտում են հանդիպել նրան ում սիրահարված են։ Նրանք, ովքեր իրենց համարում են ռոմանտիկ, ասելով, որ շատ հաճախ սիրահարվում են, պարզապես մեծ կախվածություն ունեն այս նյութից: Կարելի է ասել «թմրամոլ» են: Դրա համար տրամադրված են արագ սիրահարվելուն` դոֆամինի նոր չափաբաժին ստանալու համար: Այս նյութը օրգանիզմում անջատվում է նաև չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Սա է պատճառը, որ սպորտով սկսնակ զբաղվողների մոտ մարզասրահ գնալու կախվածություն է առաջանում, իսկ չգնալիս մեծ մեղքի զգացողություն են ապրում: Դա իրականում, կարծես թե, խումհարի զգացողություն է: Նման երևույթ կարելի է գրանցել նաև մարդկանց այն տեսակի մոտ, որոնք սիրում են ռիսկի գնալ, օրինակ, լեռնադահուկորդները, ազատ անկում ինքնաթիռից և այլն: Այս ամենի հետևանքով օրգանիզմում անջատվում է դոֆամին, որը և բացատրում է մարդկանց նման ձգտումները: Իսկ հիմա վերադառնանք մեր բուն նյութին:

Պատերազմի ժամանակ նորիպինեպիրենի մեծ քանակի շնորհիվ մեծ քանակությամբ դոֆամին կարող է սինթեզվել, ուստի դա կարող է լինել պատճառը , որ մարդիկ հեշտությամբ սիրահարվեն: Ահա և միջոցը, որ բնությունը պարզապես պարզ քիմիայի օգնությամբ կարողանում է պահել կենսաբանական տեսակը։

Իրականում այս ամենը գուցե ոչ լրիվ է ներկայացնում կենսաբանության գեղեցկությունը ու գուցե կան բազում այլ ծալքեր  ու պրոցեսներ, որոնք չներկայացվեցին: Բայց անգամ պարզ ու ուղղիղ շարքով շարժվելիս կարելի է տեսել բնության համը:

Գեղեցիկ է բնությունը, այնպես չէ՞…

Նյութի հեղինակ՝ Հայկ Խաչատրյան

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բնությունը հրաշագործ է շարքից: Ինչո՞ւ են պատերազմի ժամանակ զինվորները հակված արագ սիրահարվելու
Աֆորիզմներ կանանց մասին