Բոլորն էլ գիտեն թե որքան զորեղ է բառերի ուժը։ Նույն միտքը՝ արտահայտված տարբեր կերպ կարող է աջակցել մարդուն դժվար պահերին, իսկ կարող է վիրավորել մինչև հոգու խորքը։
Ներկայացնում ենք Ձեզ հետաքրքիր հետազոտություն, որն ապացուցում է, որ մենք այն ենք, ինչ խոսում և մտածում ենք։
Երկու ընկեր գիտնականներ, նյարդաբան Էնդրյու Նյուբերգը և հաղորդակցության մասնագետ Մարկ Ռոբերտ Ուոլտմանը «Բառերը կարող են փոխել կյանքը» վերնագրով մի գիրք են գրել։ Գրքում նրանք համոզիչ կերպով ապացուցում են, որ բարի բառերի, ինչպիսիք են օրինակ «սեր» և «խաղաղություն», ամենօրյա օգտագործումը՝ ազդում են մտածելակերպի վրա, խթանելով դիմաճակատային մասի աշխատանքը։
«Եթե Դուք ընտրում եք դրական բառեր, Ձեզ համար հեշտ է ընդունել կյանքի փոփոխությունները, հասնել նպատակներին և միշտ ունենալ լավ տրամադրություն», – վստահ են հեղինակները։
Իսկ ահա բացասական, ագրեսիվ բառերի օգտագործումը մեր ուղեղում առաջ են բերում մի ռեակցիա, որը շատ նման է վախի կամ վտանգի ժամանակ առաջացած օրգանիզմի ռեակցիային, ինչը բարձրացնում է կարտիզոլի և այլ սթրեսային հորմոնների մակարդակը արյան մեջ։ Իհարկե, երբ մենք ստիպված ենք լինում պաշպանվել կամ պաշտպանել մեր հարազատներին՝ այս հորմոնների արտանետումը մեզ համար միայն օգտակար ազդեցություն ունի։ Բայց շատ հաճախ այսպիսի սթրեսը օրգանիզմին հարկավոր չէ։
Գիտե՞ք ինչ է լինում, երբ գլխումդ անընդհատ պտտում ես միևնույն ոչ դուրեկան միտքը և որը հետզհետե շղարշում է ամեն ինչ։ Նյուբերգն ու Ուոլդմանը բացատրում են՝ այսպիսի վիճակը խթանում է ուղեղի կենտրոնը, որը պատասխանատու է վախի համար։ Օրգանիզմը ստանում է ազդանշան. «ես վտանգի մեջ եմ, ժամանակն է անհանգստանալու և ապրումներ ունենալ»։ Եվ հենց այդ պատճառով վատ մտքերից կարելի է հիվանդանալ։
Իսկ ահա լավ, դրական մտքերը կարող են ոչ միայն ուրախացնել, այլ նաև բուժել։ Հաճելի մտքերի ազդեցությունը գորշ մասին հսկայական է՝ մենք ֆիզիկապես սկսում ենք ավելի լավ վերաբերվել ինքներս մեզ և շրջապատող աշխարհին։
Գրքի հեղինակները խորհուրդ են տալիս սկսել նվազագույնից։ Փորձեք օգտագործել տարբեր բառեր և հետևել սեփական ռեակցիային։ Երբ Դուք Ձեզ ավելի հանգիստ, թեթև եք զգում, իսկ շրջապատող աշխարը ավելի լուսավոր է թվում՝ կնշանակի Դուք ճիշտ ճանապարհի վրա եք։
Աղբյուրը՝ adme.ru