fbpx

Ահա թե ինչից պետք է զգուշանալ բանկոմատներից օգտվելիս (+տեսանյութ)

Անվտանգության փորձագետը նկարահանել է այս տեսանյութը Վիեննայի փողոցներից մեկում։ Մոտենալով բանկոմատին, նա նկատեց այն, ինչին վախենում են հանդիպել պլաստիկ քարտերից օգտվողները։ Հրապարակելով իր գտածոի տեսանյութը, փորձագետը որոշեց զգուշացնել բոլորին այն վտանգի մասին, որը առաջին հայացքից գրեթե նկատելի չէ, սակայն այն կարող է սպասել մեզ յուրաքանչուր բանկոմատի վրա։

Ամեն անգամ օգտվելով բանկոմատից, անպայման ուշադրություն դարձրեք քարտի սլոտին (այն մասը, որտեղ տեղադրվում է քարտը)։ Սկզբից թվում էր, թե այս բանկոմատնել է սովորական և նորմալ։ Մոտենալով, տեսանյութի հեղինակը սլոտի վրա նկատեց սոսնձի հետքեր։ Իմանալով այն մասին, որ այսօր խարդախները բավական հաճախ գողանում են քարտի տվյալները (նաև քարտի մեջ եղած գումարը) քարտի համար նախատեսված կեղծ սլոտերի և նմանատիպ այլ հարմարանքների միջոցով, նա որոշեց ստուգել բանկոմատը։ Ոչ մեծ ջանքերից հետո սլոտը պոկվեց։ Պարզվեց, որ դա իրոք կեղծ սլոտ է, որը կարդում է քարտի տվյալները։ Կեղծիքը կատարված էր բավական հնարամտորեն, սլոտը գրեթե չէր տարբերվում իրականից։

Զգույշ եղեք…

Իմանալով խարդախների ժամանակակից մեթոդների մասին, Դուք կկարողանաք ապահովել Ձեր անվտանգությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչից պետք է զգուշանալ բանկոմատներից օգտվելիս (+տեսանյութ)
Ամենաթեթև նյութը