Երբեմն ցանկություն է առաջանում օրդ լցնել գույներով: Առաջարկում ենք, Ձեր տուն ծիածան հրավիրելու պարզ և օրիգինալ միջոց:
Ձեզ պետք կգա
- Գունավոր A4 ֆորմատի թղթեր:
- Փայտյա ձողեր:
- Քանոն:
- Մատիտ:
- Թել:
1. Մեջտեղից հավասար ծալեք թուղթը:

2. Ծալվածքից բաց թողեք 1.5 սմ և մատիտով ուղղահայաց գիծ իջեցրեք: Ամեն 1.5 սմ-ը մեկ ուղիղի վրա տեղադրեք կետեր:

3. Կտրատեք փոքրիկ եռանկյունիներ՝ հետևելով, որպեսզի եռանկյունների ծայրերը իրար չդիպչեն:

4. Կրկնեք բոլոր թղթերի հետ և հավաքեք թղթերը իրար վրա:

5. Վերցրեք փայտյա ձողը և շախմատային հերթականությամբ անցկացրեք 2 թղթերի միջով:

6. Կրկնեք մնացած թղթերի հետ:

7. Վերցրեք թելը և կապեք այն ամենավերևի փայտիկին:

8. Անցկացրեք այն փայտերի միջով՝ վերև ներքև հերթականությամբ:

9. Վերջում քարկապեք թելը և կտրեք ավելորդ մասերը:

10. Տեղադրեք Ձեզ դուր եկած նկարը ամենաառաջին էջում:

Պատրաստ է

Աղբյուրը՝ adme.ru







