Երկու առյուծների հուզիչ սիրո իրական պատմություն։
Ծանոթացեք, այս առյուծի անունն է Կան և այսպիսի տեսք ուներ նա, երբ հայտնվեց վայրի կենդանիների փրկության կենտրոնում՝ կաղ, հիվանդ և չափազանց հյուծված։
Իսկ սա «առյուծուհի» Շեյլան է, և նրան, ինչպես և Կանին, առգրավել են ժամանցային կենտրոնից շատ վատ վիճակում։
Բայց շուտով կենդանիները սկսեցին արագ ապաքինվել։ Այդ ընթացքում կենտրոնում առյուծների համար կառուցեցին նոր ազատավանդակներ և նրանք սկսեցին բնակվել հարևանությամբ։
Հաջորդ մի քանի ամիսները Կանը պտտվում էր Շեյլայի շուրջը, իսկ Շեյլան էլ իրեն էր ցուցադրում։ Այդպես նրանք ընկերացան։
Կենտրոնի աշխատակիցների թույլատրեցին նրանց ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ հետո ընդհանրապես թույլատրեցին նրանց բնակվել միասին։
Այդ հարաբերություններում իշխում է Շեյլան, իսկ Կանը ամեն կերպ պաշտպանում է իր «կնոջը», երբ ինչ-որ արու մոտենում է իրենց տանը։
Շեյլան ադամալուծված է և չի կարող ձագուկներ ունենալ, բայց դա չի խանգարում այս երկուսին միմյանց քնքուշ վերաբերվել։
Եվ ինչպե՞ս այսպիսի կադրերից հետո չհավատաս սիրուն…
Աղբյուրը՝ adme.ru