fbpx

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Խոհեր, Մեջբերումներ

Ներկայացնում ենք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ստեղծագործություններից խոհեր և մեջբերումներ.

Դատիր ինքդ քեզ: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան՝ ուրիշներին: Եթե կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է, իսկապես իմաստում ես:

Աշխարհում չափազանց շատ են այն մարդիկ, ում ոչ ոք չի օգնել արթնանալ:

Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում:

Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է բանական լինի:

Միայն նյութական բարիքների համար աշխատելով՝ մենք մեզ համար բանտ ենք կառուցում:

Հանուն ինչի՞ ատենք միմյանց. բոլորս նույն բանի համար ենք, միևնույն մոլորակն է մեզ տանում, մենք նույն նավի անձնակազմն ենք:

Եթե աստղերը վառվում են, նշանակում է դա ինչ-որ մեկին պետք է:

Անհեթեթ մոլորակ, անհեթեթ խնդիրներ, անհեթեթ լեզու: Գուցե ինչ-որ տեղ կա աստղ, ուր պարզապես ապրում են:

Անապատը գեղեցիկ է, որովհետև այնտեղ  ինչ-որ տեղ, ջրհոր կա թաքնված:

Այնքան թաքուն վայր է արցունքների աշխարհը:

Յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի կյանքի իմաստը: Այն չեն հայտնաբերում, այլ ձևավորում են:

Դու պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Քո վարդի վրա ծախսած ժամանակն է, որ քո վարդն այդքան կարևոր է դարձնում քեզ համար:

Սիրելի ծաղիկը  նախ և առաջ հրաժարումն է մյուս բոլոր ծաղիկներից:

Երբ առավոտյան արթնանում, լվացվում, քեզ կարգի ես բերում, կարգի բեր նաև քո մոլորակը:

Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորն աչքերով չես տեսնի:

Եթե սիրում ես մի ծաղիկ՝ միակը, որի նմանը չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա, այդքանը բավական է. նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ ասում ես ինքդ քեզ. «Ինչ-որ տեղ՝ այնտեղ, ապրում է իմ ծաղիկը»:

Հրապարակման ներկայացրեց՝ Ժաննա Հովհաննիսյանը 

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Խոհեր, Մեջբերումներ
Բազմագիտակության ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին