fbpx

Թեոդոր Ռուզվելտ. Աֆորիզմներ

Ներկայացնում ենք ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի իմաստուն մտքերից մի քանիսը.

Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:

Մեր առաջադիմությունը ստուգվում է ոչ թե նրանց համար առատության ավելացմամբ, ովքեր արդեն շատ ունեն, այլ նրանով, թե արդյոք մենք ընդունակ ենք բավականաչափ ապահովելու նրանց, ովքեր չափազանց քիչ ունեն:

Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես և այնտեղ, որտեղ գտնվում ես:

Պահպանողականը այն մարդն է, որը, չնայած երկու ոտքերն էլ բոլորովին առողջ են, այդպես էլ չի սովորել ոտքով քայլել:

Ձայնդ մի բարձրացրու, բայց մահակդ պատրաստ պահիր, և դու շատ առաջ կգնաս…

Ես կարող եմ ղեկավարել ԱՄՆ-ն և կարող եմ ղեկավարել իմ դուստր Էյլիսին, բայց չեմ կարող և՛ առաջինը, և՛ երկրորդն անել միաժամանակ:

Կարևոր է քո երկրի համար մեռնելուն պատրաստ լինելը, սակայն ավելի կարևոր է քո երկրի համար ապրելուն պատրաստ լինելը:

Նախագահը պետք է շատ հզոր մարդ լինի, ով առանց երկմտելու կարող է օգտագործել իր ողջ իշխանությունը: Հենց դրա համար էլ  ենթադրում եմ, որ ժողովուրդը պետք է աչալուրջ հետևի նրան:

Մարդուն դաստիարակել մտավոր՝ առանց բարոյական դաստիարակման, նշանակում է հասարակության համար սպառնալիք հասունացնել:

Լավագույն ղեկավարը նա է, ով բավական հոտառություն ունի՝ անհրաժեշտ աշխատանքի կատարման համար համապատասխան մարդկանց ընտրելու, և բավական զսպվածություն՝ չընկնելու նրանց ոտքերի տակ, երբ նրանք անում են այդ աշխատանքը:

Բոլոր անհրաժեշտ աղբյուրները մեր գլխում են:

Առաջնորդը բաց է գործում, շեֆը՝ փակ դռների ետևում: Առաջնորդը տանում է իր ետևից, շեֆը ղեկավարում է:

Հաջողության ամենակարևոր բանաձևը մարդկանց հետ ճիշտ վարվելակերպ ունենալն է:

Գուցե ավելի կարևոր բնավորության գիծ գոյություն չունի, քան ամուր վճռականությունը: Նա, ով ցանկանում է մեծ մարդ դառնալ կամ ինչ-որ հետք թողնել այս կյանքում, պետք է պատրաստ լինի ոչ միայն հազարավոր դժվարություններ հաղթահարել, այլև հաղթել՝ չնայած հազարավոր անհաջողություններին և պարտություններին:

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալվելուց, վախեցեք սխալները կրկնելուց:

Հիմարները սովորում են իրենց սխալների վրա, խելացիները՝ ուրիշների:

Քաղաքականության մեջ ստիպված ես լինում անել շատ բաներ, որ չարժե անել:

Լրիվ անգրագետ մարդը կարող է, լավագույն դեպքում, թալանել մի ապրանքատար վագոն, այն դեպքում, երբ համալսարան ավարտածը կարող է գողանալ ողջ երկաթուղին:

Որտեղ գտնվում ես, ինչ ունես, դրանով էլ զբաղվիր:

Կարծում եմ, որ սրտի դաժանությունից միայն մեկ ավելի վատ հատկություն կա՝ ուղեղի փափկությունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Աննա Գասպարյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag