fbpx

5 արդյունավետ միջոց մոծակներին հեռու պահելու համար

[em]Tert.am-ը գրում է.[/em]

Ամառն արդեն սկսվել է, ինչը նշանակում է, որ կպչուն մոծակներից շուտով պրծում չի լինելու: Այս «արյունարբու» միջատներն իրենց խայթոցներով ու տզզոցով ունակ են փչացնել նույնիսկ կատարյալ հանգիստը:

Ուստի` փոքրիկ միջատներին հեռու պահելու համար կայքն առաջարկում է 5 հեշտ կիրառելի միջոց.

1. Մի քիչ բամբակ վերցրեք ու թրջեք այն նարդոսի, էվկալիպտի, ուրցի, անանուխի, կամֆորայի կամ թեյի ծառի եթերայուղերից որևէ մեկի կամ դրանց խառնուրդի մեջ: Այնուհետև բամբակը կախեք պատուհանի մոտ կամ էլ դրեք Ձեր անկողնու կողքին: Կարելի է նաև բամբակը քսել մարմնի բաց հատվածներին, որպեսզի խուսափեք մոծակների խայթոցներից:

2. Կիտրոնը մեջտեղից կիսեք ու դրա փափուկ հատվածում մեխակի սերմեր դրեք: Կարող եք կիտրոնը դնել Ձեր մահճակալի կողքին ու հանգիստ քնել ողջ գիշեր: Կիտրոնի ու մեխակի միախառնված սուր բույրերը կվանեն մոծակներին:

3. Եթե բնության գրկում եք, ապա կարող եք վառվող խարույկի մեջ մի քանի եղևնակոն գցել: Դրանց հոտը հետ կպահի մոծակներին:

4. Իսկ եթե մոծակներն արդեն հասցրել են Ձեզ խայթել, ուրեմն վերցրեք 3 թեյի գդալ սոդա ու խառնեք 1 թեյի գդալ ջրի հետ: Ստացված զանգվածը քսեք խայթած հատվածներին ու թողեք, որ չորանա:

5. Խայթոցների դեպքում արդյունավետ է ազդում նաև կիտրոնի հյութը, որն անհրաժեշտ է քսել մարմնի անհրաժեշտ հատվածներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
5 արդյունավետ միջոց մոծակներին հեռու պահելու համար
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանու՞մ