Ձեզ ենք ներկայացնում զարմանալի փաստեր Հյուսիսային Կորեայի մասին։ Այս փաստերը կարող են Ձեզ շոկի ենթարկել։
1. Բջջային հեռախոսների օգտագործումը արգելվում է Հյուսիսային Կորեայում:
Զարմանալի է, բայց փաստ: Երկիր մուտք գործելիս (եթե դա Ձեզ հաջողվում է) եթե դուք ունեք բջջային հեռախոս, ապա այն պետք է հանձնել օդանավակայանի աշխատողներին, որը Ձեզ ետ կվերադարձվի միայն երկիրը լքելիս:
2. Հյուսիսային Կորեայում ամեն ինչ չափից ավելի կանոնակարգված է:
Այսպիսի երևույթ, իմ կարծիքով, մենք չենք հանդիպի ոչ մի երկրում: Այս երկրում մարդկանց առօրյան կազմվում է պետութան կողմից: (Oրն` Ժամը 8:00- Պետք է դուրս գալ տնից և գնալ աշխատանքի: ժամը 9:00-19:00 – աշխատանքային ժամ: Աշխատավայրից դուրս այլ վայրում գտնվելը խստիվ արգելվում է: ժամը 19:00- Աշխատանքից վերադառնալու ժամ: Բոլորը միահամուռ կերպով վերդառնում են տուն: 20:00-21:00- Զբոսանքի (ոչ պարտադիր) ժամ: 21:00-8:00 տնից դուրս գալը խստիվ արգելվում է)։ Օրակարգին չհետևելու դեպքում կենթարկվեք պետության կողմից սահմանված պատժին:
3. Հյուսիսային Կորեայի արագ սննդի կետերում ըմպելիքներից վաճառվում է միայն լիմոնադ:
Կորեայում լիմոնադից բացի ուրիշ ոչ մի ըմպելիք չեք գտնի արագ սննդի կետերում: Ի դեպ լիմոնադը տրվում է ապակյա բաժակներով: Միայն օտարերկրացիներին է մատուցվում լիմոնադը մեկանգամյա օգտագործման բաժակներով:
4. Հյուսիսային Կորեայի միապետի թաղման ժամանակ, եթե դուք չեք արտասվել, ապա կենթարկվեք քրեական պատասխանատվության:
Սա թող մնա առանց որևէ մեկնաբանության:
5. Հյուսիսային Կորեայում արգելվում է, որ մարդը կրի գործող միապետի անունը:
Այո, իրոք այդպես է: Սակայն եթե Ձեր անունը համընկնում է նորընտիր միապետի անվան հետ, ապա պարտավոր եք այն փոխել:
6. Հյուսիսային Կորեայում գրեթե չկան լուսացույցներ:
Ձեզ մոտ այժմ առաջացավ հարց թե ինչպես է այստեղ կարգավորվում երթևեկությունը: Այստեղ երթևեկությունը կարգավորում են ոստիկանության աշխատողները, որոնք պարտադիր պետք է լինեն կին: Նրանք կանգնում են խաչմերուկի մեջտեղում, և ողջ աշխատանքային ժամի ընթացքում շրջվում մերթ աջ, մերթ ձախ կողմ, ստուգելով երթևեկությունը:
7. Հյուսիսային Կորեայի մետրոի վագոնների դռները բացում են հենց ուղևորները:
Հրապարակման ներկայացրեց՝ Հայկ Հակոբյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.