Այս փաստերը շատերը չգիտեն.
1. Եթե Դուք գրում եք աջ ձեռքով, ապա ավելի հաճախ ծամում եք աջ կողմով, եթե ձախլիկ եք, ապա Ձեզ ավելի հարմար է ծամել ձախ կողմով։
2. Եթե մարդը որևէ հաճելի բանի է նայում, ապա նրա բիբերը կարող են 45%-ով մեծանալ։
3. Միջին վիճակագրական մարդը, թողնելով ծխելը՝ սկսում է մոտ մեկ ժամ քիչ քնել։
4. Եթե ուժեղ ծարավի ժամանակ, հանկարծ զգում եք որ այլևս ծարավ չեք, ապա Ձեզ ուղղակի անհրաժեշտ է ջուր խմել, քանի որ ուժեղ ջրազրկման դեպքում, մարդու օրգանիզմը դադարում է ծարավ զգալ։
5. Մաստակը՝ լավագույն միջոցն է արցունքների դեմ, երբ սոխ եք կտրատում։
6. Ձեր լեզուն վառ վարդագույն է, եթե Դուք առողջ եք։ Բայց եթե այն սպիտակում է՝ դա առաջին նշանն է, որ Ձեր վրա հարձակում են գործել մանրէները։
7. Մերսեդես Բենց ընկերության կարգախոսն է. «Das Beste oder Nichts», ինչը նշանակում է. «Լավագույնը կամ ոչինչ»։
8. Տիտանիկը առաջին նավն էր, որից ուղղարկվել է SOS (Save Our Souls – Փրկեք մեր հոգիները) ազդանշանը։
9. Ծիծաղը իջեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը և ամրացնում իմունիտետը։ 6-ամյա երեխաները, օրական ծիծաղում են մոտ 300 անգամ։ Մեծերի մոտ այդ ցուցանիշը զգալի ցածր է՝ օրական 15-ից մինչև 100։
10. Ծովի ձայնը, որը մենք լսում ենք խեցին մոտեցնելով ականջին, ամենևին ծովի ձայնը չէ, այլ ականջախեցու երակներով վազող արյան ձայնը։
11. Դալմատին ցեղատեսակի շները ծնվում են առանց պուտիկների։
12. Չղջիները, դուրս գալով քարանձավից, միշտ թեքվում են դեպի ձախ։
13. 1938թ. «Ժամանակ» ամսագիրը Ադոլֆ Հիտլերին ընտրել է տարվա մարդ։
14. Տղամարդու վերնաշապիկի կոճակները կոճկվում են աջ, իսկ կանացի վերնաշապիկներինը՝ ձախ կողմում։
15. Բուն՝ միակ թռչունն է, որը թարթելուց իջեցնում է վերին կոպը։ Մնացած թռչունները բարձրացնում են ստորին կոպը։
16. Պատճառը, որ մեղրը շատ հեշտությամբ է մարսվում օրգանիզմում նրանում է, որ մեղուները այն արդեն մարսել են։
17. Աքլորը չի կարող ծուղրուղու կանչել՝ առանց վիզը երկարեցնելու։
18. Կապույտ գույնը հանգստացնող ազդեցություն ունի։ Այն ստիպում է ուղեղին արտադրել յուրահատուկ հորմոններ, որոնք պատասխանատու են հանգստության համար։
19. Ամեն անգամ, երբ Դուք փռշտում եք, Ձեր ուղեղի մի քանի բջիջ մահանում է։
20. Մարդու ձախ թոքը ավելի փոքր է, քանի որ այն տարածք պետք է թողնի սրտի համար։
21. Ոչ մի անսովոր բան չկա նրանում, որ կաթնասունները, ինչպիսին ընձուղտն է, ունեն 7 պարանոցային ողեր։ Զարմանալին այն է, որ մարդն ունի նույնքան։
22. Երբ Դուք կարմրում եք, Ձեր ստամոքսի պատերը Ձեզ հետ կարմրում են։
23. Երբ գետաձին բարկանում է՝ նրա քրտինքը դառնում է կարմիր։
24. Առաջին «Harley Davidson» մոտոցիկլը պատրաստվել է 1930թ.։ Որպես կարբյուրատոր օգտագործվում էր տոմատի պահածոյի մետաղյա տարրան։
25. MGM-ի լոգոյում մռնչացող առյուծի անունը Վոլնի էր։