Մենք դեռ շատ բան չգիտենք կենդանիների մասին: Նրանք երևի թե երբեք չեն դադարի մեզ զարմացնել: Եվ այսպես, ի՞նչ չգիտենք նրանց մասին.
Ծովային ջրասամույրները քնում են թաթերով մեկմեկու բռնած, որպեսզի չմոլորվեն:

Սկյուռիկները ամեն տարի բազմաթիվ ծառեր են տնկում, որովհետև մոռանում են, թե որտեղ են թաղել «սև օրվա» համար նախատեսված կաղինները:

Երբ շան արու քոթոթները խաղում են էգ քոթոթների հետ, չնայած ֆիզիկական առավելության, հաճախ թույլ են տալիս, որպեսզի էգերը հաղթեն:

Կրիաները կարող են շնչել հինգերորդ կետով:

Կովերն ունենում են լավագույն ընկերներ:

Պապուասյան պինգվինների մոտ ընդունված է «ամուսնության առաջարկ անել» սիրելիին նվիրելով խճաքար՝ բույն կառուցելու շատ արժեքավոր նյութ:

Ճապոնիայում մակակա տեսակի կապիկները սովորել են օգտագործել մանրադրամները՝ ավտոմատից համեղ ուտեստ հանելու համար:

Նորվեգիայում պինգվինին ասպետի կոչում են շնորհել:

Չինաստանում պանդայի սպանությունը պատժվում է մահապատժով:

Առնետները ծիծաղում են, երբ նրանց խուտուտ են տալիս:

Խոզերի մոտ օրգազմը կարող է շարունակվել մինչև 30 րոպե:

Դելֆինները միմյանց անուններով են ճանաչում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կովերը ավելի շատ կաթ են տալիս, երբ լսում են հանգստացնող երաժշտություն: Լավագույն արդյունքը հաջողվել է ստանալ R.E.M. ամերիկյան ռոք խմբի «Everybody Hurts» ստեղծագործության միջոցով:

Ճապոնական մակակաները զվարճանում են ձնագնդիկ խաղալով:

Ծովաձիերի զույգերը ճանապարհորդում են բռնած միմյանց պոչից:

Դեռևս ձվից դուրս չեկած ճուտիկները շփվում են միմյանց հետ և նաև հավի հետ՝ ձայնային ազդանշաններով:

Շան քթի պատկերը նույնքան ունիկալ է, որքան մարդու մոտ մատնահետքերը, այնպես որ դրանք կարելի է օգտագործել նույնականացման համար:

Turritopsis Nutricula մեդուզան աշխարհի միակ արարածն է, որը կարող է հավերժ ապրել:

Հայտնի թռչնաբան Կանդաս Սավաժի պնդմամբ, ագռավները այնքան խելացի են, որ կարող են ծաղրել միմյանց:

Թիթեռները համը զգում են ոտիկներով:

Գիտական հետազոտություններից մեկի ժամանակ պարզվել է, որ այծերը, ինչպես և մարդիկ, ունեն ակցենտ:

Եթե սկյուռի ձագը զրկվում է ծնողական հոգածությունից, նրան որդեգրում է այլ սկյուռային ընտանիք:









