Հայ Հանճարների խորիմաստ մտքերը, որոնք այժմ չափազանց արդիական են.
Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է – դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:
Վահան Տերյան
Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չե՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը «Իմ Նաիրի – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:
Վահան Տերյան
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:
Վահան Տերյան
Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ:
Միքայել Նալբանդյան
Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա:
Րաֆֆի
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:
Րաֆֆի
Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:
Րաֆֆի
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԲԱԶՄԱԳԼԽՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻԴՐԱ, ՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐԸ:
ՐԱՖՖԻ
Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան
Հրապարակման ներկայացրեց՝ Էլ Սմբատյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]