fbpx

Մայրը և կյանքի իմաստը

Անչափ հուզիչ պատառիկ գրքից, որն ունակ է փոխարինել հարյուրավոր էջերի.

– Դե դու դժգոհ էիր: Ես հեռու էի մնում, որպեսզի դու չքննադատես: Այդ տարիներին ես ինձ այդքան էլ վստահ չէի զգում և բոլորովին քո քննադատությունների կարիքը չունեի:

– Այդ ինչո՞ւ էիր քեզ անվստահ զգում: Այս ամբողջ տարիների ընթացքում ես ու հայրդ օրնիբուն, գիշեր թե ցերեկ աշխատում էինք խանութում, որպեսզի դու կարողանաս սովորել: Իսկ քանի՞ անգամ ես դու ինձ զանգել ու խնդրել ինչ-որ բան բերել՝ թղթեր, մատիտներ: Հիշո՞ւմ ես Էլին: Գինու խանութից: Այդ ժամանակ, երբ գողություն եղավ, նույնիսկ նրա դեմքը պատռեցին դանակով:

– Իհարկե հիշում եմ մայրիկ: Նա ամբողջ քթի երկայնքով սպի ուներ:

– Ահա, Էլը մոտենում էր հեռախոսին և միշտ ամբողջ խանութով մեկ բղավում. «Արքայազնն է զանգել: Հեռախոսի մոտ արքայազնն է: Իսկ ինչո՞ւ արքայազնը ինքը չի գնում մատիտների ետևից: Դա նրան օգտակար կլինի»: Նա ուղղակի նախանձում էր՝ նրան ծնողները ոչինչ չէին տվել: Իսկ ես ուշադրություն չէի դարձնում: Ինչ ուզում է թող անի: Բայց նա ճիշտ էր ասում՝ ես քեզ դաստիարակել էի որպես արքայազն: Երբ էլ որ զանգեիր, գիշեր, թե ցերեկ, ես թողնում էի հայրիկին միայնակ, նույնիսկ եթե խանությում այնքան գնորդներ էին լինում, որ ասեղ գցելու տեղ չէր լինում, և սլանում էի հարևան փողոց, Մենշի «Ամեն ինչ 5 և 10 ցենտով» խանութ: Եվ նամականիշներ էին քեզ պետք: Եվ տետր ու թանաք: Իսկ հետո գնդիկավոր գրիչ: Քո ամբողջ հագուստը թանաքոտված էր: Իսկական արքայազն: Ի՞նչ քննադատություն:

– Մայրիկ մենք իրար հետ սկսեցին զրուցել: Դա արդեն լավ է: Եկ չմեղադրենք մեկմեկու: Փորձենք հասկանալ իրար: Ասենք այսպես՝ ինձ թվում էր դու քննադատում ես ինձ: Ես գիտեմ, ուրիշների մոտ դու ինձ միշտ գովում էիր: Հպարտանում էիր ինձանով: Բայց ինձ երբեք այդ մասին ոչինչ չես ասել: Չես ասել՝ նայելով աչքերիս մեջ:

– Իգվին, քեզ հետ, այն ժամանակ այդքան հեշտ չէր զրուցելը: Ոչ միայն իմ, այլ բոլորի համար: Դու ամեն ինչ գիտեիր: Դու ամեն ինչ կարդացել էիր: Միգուցե մարդիկ քեզնից խուսափում էին: Միգուցե ես նույնպես: Վեր վե՞յս, ո՞ վ գիտի, բայց լսիր, թե ինչ կասեմ քեզ Իգվին: Ինձ ավելի դժվար էր, քան քեզ: Նախ, դու իմ մասին նույնպես որևէ լավ բան չէիր ասում: Ես վարում էի տնտեսությունը, կերակուր էի պատրաստում քեզ համար: Դու քսան տարի կերել ես այն, ինչ քեզ համար պատրաստել եմ: Համեղ էր, ես գիտեմ: Որտեղի՞ց գիտեմ: Այնտեղից, որ ոչ ամանում և ոչ էլ կաթսայում ոչ մի պատառ չէր մնում: Բայց դու ոչ մի անգամ չես ասել, որ համեղ է: Կյանքում ոչ մի անգամ: Չէ՞: Ասե՞լ ես թեկուզ մեկ անգամ:

Ես լռում էի և միայն ամոթից ավելի էի կախում գլուխս:

Իրվին Յալոմ, «Մայրիկը և կյանքի իմաստը»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag