fbpx

7 պատճառ, թե ինչու աղքատները չեն կարողանում հարստանալ և թե ինչպես է դա ազդում նրանց հոգեկանի վրա

Աղքատությունը բացասաբար է ազդում մարդու հոգեկանի և պլանավորելու և ճիշտ որոշումներ կայացնելու ունակության վրա։

4548334_af3cec17

1. Փողի, ժամանակի, սննդի և այլ բաների դեֆիցիտը ստիպում է աղքատ մարդկանց մտքերին կենտրոնանալ պրոբլեմների նեղ շրջանակի վրա՝ խանգարելով ավելի լայն հայացք գցել կյանքի հեռանկարների վրա։

2. Աղքատ մարդկանց մոտ սովորույթ է դառնում մտածել միայն ներկա պահի մասին և նրանք չեն պլանավորում ծախսերը, չեն կառուցում իրենց կյանքի մարտավարությունը։

3. Վերցնել վարկ, որպեսզի գնել թանկարժեք հեռախոս կամ բրենդային պայուսակ՝ դա աղքատ մարդու նշան է։ Հարուստ մարդը (կամ պոտենցիալ հարուստը) վարկ է վերցնում սեփական գործի զարգացման համար, կամ փող է ներդնում կրթության վրա։

4548338_8a60cbbb

4. Աղքատները վախենում են ամբողջովին իրենց տրամադրել սեփական նպատակներին հասնելու համար։ Նրանք մտածում են, որ բավական է սեփական գործ սկսել և ազատ ժամանակ այլևս բոլորովին չեն ունենա։

5. Աղքատությանը նպատակաուղղված մարդիկ միշտ խղճում են իրենք իրենց՝ որ ամուսնացել կամ չեն ամուսնացել, որ կին են ծնվել, որովհետև տղամարդկանց ավելի շատ են վճարում, որ բավարար գեղեցիկ կառուցվածք չունեն այս կամ այն պաշտոնում աշխատելու համար և այլն։ Նրանք կարծում են, որ եթե նրանց ծնվելուց ինչ-որ բաներ ավել տրվեր, ապա իրենց կյանքը այլ կերպ կդասավորվեր։

4548337_8d6f2f3d

6. Հարստանալուն չեն նպաստում պլանավորելու անընդունակությունը և այն մտածելակերպը, որ բացի փողից կարելի է էլի ինչ-որ բան ստանալ։ Աղքատ մարդը ձգտում է տեղավորվել աշխատանքի այնտեղ, որտեղ շատ են վճարում, իսկ պոտենցիալ հարուստը՝ այնտեղ, որտեղ կարելի է ինչ-որ բան սովորել և որտեղ կա առաջընթացի հեռանկար։

7. Ագահություն։ Այս սովորույթը պետք է վերացնել առաջին հերթին։ Միայն առաջին հայացքից է թվում, որ այն օգտակար է հարստության կրկնապատկման համար։ Իրականում մանրուքների վրա տոտալ տնտեսումը դա խնայողության նշան չէ, այլ հիմարության։ Գնելով անորակ և էժանագին ապրանք՝ մարդը ավելի շատ տուժում է, քան շահում։ Իզուր չեն ասում, որ ագահը կրկնակի է վճարում։ Աշխատակիցներ վերցնելով աշխատանքի՝ ագահ մարդը նրանց քիչ է վճարում, և արդյունքում բոլոր արժեքավոր աշխատակիցները, որոնք կարող էին ֆիրմային ծաղկունք ապահովել՝ հեռանում են։

4548332_650bfff5

Չիկագոյի համալսարանից, մի խումբ հոգեբաններ, Անուջ Շախի գլխավորությամբ փորձարկում են կատարել, որտեղ մոտ 25 տարեկան կամավորներին բաժանելով երկու խմբի՝ «աղքատներ» և «հարուստներ», առաջարկվել է երեք խաղ խաղալ։

Նրանց ճիշտ պատասխանը գուշակելու հնարավորության որոշակի քանակ է տրվել, նաև կարելի էր վերցնել հավելյալ հնարավորություն՝ եթե դրանք չէին հերիքում։ Խաղի ընթացքում, «աղքատները» չափազանց շատ ժամանակ էին ծախսում իրենց ընտրությունը կատարելու վրա։ Նրանք նաև չափազանց շատ հնարավորություններ էին ծախսում՝ «վարկ» վերցնելով։ «Հարուստները» լավ խաղ ցուցադրեցին։ Նրանք գործնականում հավելյալ հնարավորություն չէին վերցնում։

4548336_3423d7d6

Գիտնականների կարծիքով, այս թեստը ցույց է տալիս, որ միջոցների դեֆիցիտը՝ առանց ծախսերը պլանավորելու և կյանքի ռազմավարություն մշակելու, անհրաժեշտ ռեսուրսները պարտքով վերցնելու տենդենց են ստեղծում։

Հետազոտությունների արդյունքները նաև ցույց են տվել, որ աղքատ մարդիկ հաճախակի հրաժարվում են բուժել իրենց հիվանդությունը՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով բժշկական ծառայությունների գների վրա և չմտածելով սեփական առողջության մասին, որն ըստ էության կյանքում ավելի առաջնահերթ է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 2.17 из 5 )
MediaMag
7 պատճառ, թե ինչու աղքատները չեն կարողանում հարստանալ և թե ինչպես է դա ազդում նրանց հոգեկանի վրա
Օսկար 2014-ի հաղթողները