fbpx

Ո՞վ եք ըստ մայաների հորոսկոպի

Հայտնի է, որ մայաների մոտ զարգացած էր աստղագիտությունն ու աստղաբանությունը: Իմացեք, թե ով եք դուք ըստ մայաների կենդանակերպի նշանների:

Չեն (2-21 հունվար)

Մարդիկ, ովքեր ծնվել են  չեն նշանի տակ՝ գիշերային մարդիկ են: Նրանց էներգիան սկսում է աճել անմիջապես արևի մայր մտնելուն պես:

Լիալուսինը այս մարդկանց դարձնում է հուսահատ, վայրի և անհավանական նպատակասլաց:

Բնավորությունը և մտքերի ահռելի հոսքը սանձելու համար, մայաները այս մարդկանց խորհուրդ էին տալիս զբաղվել մեդիտացիայով:

Յաշ (22 հունվար – 10 փետրվար)

Այս մարդկանց վարքի վրա զգալիորեն ազդում է Վեներա մոլորակը: Հենց այս մոլորակն է այս մարդկանց օժտել բնության և ամբողջ կենդանի աշխարհի հանդեպ անսահման սիրով:

Դուք քնքուշ և հոգատար մարդ եք: Ձեր նման մարդկանցից հրաշալի դիվանագետներ և բանակցողներ են ստացվում: Դուք ծնված եք, որպեսզի հարթեք կոնֆլիկտները և հաշտեցնեք անհաշտելի կողմերին:

Ամենամեծ արժեքը ձեր համար՝ հարմոնիան է:

Սակ (11 փետրվար – 2 մարտ)

Մարդիկ, ովքեր ծնվել են սակի նշանի ներքո, աշխատում և ցուցաբերում են իրենց հիմնականում կեսօրին:  Նրանց համար ամենահարմար ժամանակը՝ ցերեկային ժամն է: Նրանք աճում են արևի հետ, շատ աշխատասեր են և միշտ պատրաստ են կատարել ամենադժվար աշխատանքը:

Ձեր ուղղությունը՝ հյուսիսն է, իսկ թալիսմանը՝ գորտը: Դուք ուժեղ եք և ճկունություն եք դրսևորում ինչպես այս կենդանիները:

Կյանքում առավել շատ գնահատում եք արագ փոփոխությունները: Տեմպն ու փոփոխության ուրախությունը՝ ձեր ամեն ինչն է:

Կեն (3 – 22 մարտ)

Մարդիկ, ովքեր ծնվել են կենի նշանի ներքո, շատ են սիրում բնությունը և շատ հաճախ դառնում են բնապահպան: Նրանց կիրքը՝ կրակոտ է, սիրած գույնը՝ կարմիրն է, իսկ գլխավոր նպատակը՝ հզորություն և էներգիա:

Ձեր նման մարդկանց, մայաները խորհուրդ էին տալիս առավել հաճախ ժամանակ անցկացնել բնության գրկում՝ հատկապես անտառում: Դա կօգնի ավելացնել ձեր լավատեսությունը և լիցքավորվել էներգիայով:

Ձեր տոտեմային կենդանին՝ եղնիկն է:

Մակ (23 մարտ – 11 ապրիլ)

Մակ նշանը մայաների մեծագույն հանելուկներից մեկն է: Ձեր նման մարդիկ շատ են սիրում հանելուկներ, գաղտնիքներ և գաղտնիություն:

Անխոս դուք նույնպես արտաքին աշխարհից թաքցնում եք ձեր իրական էությունը:

Ձեզ թվում է, որ այս աշխարհի գլխավոր արժեքը՝ գիտելիքն է: Եթե դուք գիտեք մարդուն, նրա թուլությունը 100%-ով, ապա նշանակում է նրա կամքը ձեր ձեռքերում է:

Ձեր սիրած թիվն է՝ 3, Այս թիվը միաժամանակ հավասարակշռության և աստվածային խորհրդանիշն է:

Կանկին (12 ապրիլ – 1 մայիս)

Մարդիկ, ովքեր ծնվել են կանկինի նշանի ներքո ավելի սուր են զգում սերը երկրի և գլխավերևում շողացող արևի հանդեպ: Նրանք ընդունում են հանուն հաջողության և երջանկության շատ աշխատելու անհրաժեշտությունը:

Եթե դուք վերցրել եք որևէ աշխատանք, ապա այն երբեք կիսատ չեք թողնի, դուք միշտ գործերը ավարտին եք հասցնում:

Կենդանին, որը հոգեպես համապատասխան է ձեզ՝ շունն է: Ինչպես և այս ազնվազարմ արարածները, դուք հայտնի եք ձեր հավատարմությամբ և ամուր բնավորությամբ:

Մուվան (2 – 21  մայիս)

Այս մարդիկ՝ մի ամբողջ հակասությունների շարք են: Նրանք ունեն մի անգամից երկու հովանավոր տարր՝ կրակը և ջուրը: Ի՞նչ է տեղի ունենում, երբ այս երկու տարրերը միաձուլվում են: Իհարկե ամպրոպ:

Դուք լի եք անսանձ էներգիայով, որն անընդհատ դուրս է ուզում ժայթքել: Դրանք ղեկավարել՝ ոչ միշտ եք ունակ, այդ պատճառով հակված եք իմպուլսիվ արարքների և չմտածված որոշումների:

Ձեր մեջ այս ամենը զարմանալի կերպով ներդաշնակված է իմաստության հետ: Այդ պատճառով ձեր տոտեմային կենդանին է բուն: Միայն դուք կարող եք նայել խավարին և տեսնել ճշմարտությունը:

Պեկս (22 մայիս – 10 հունիս)

Պեկսի նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե առաջնորդներ են: Նրանք ուժ են հավաքում շրջապատող մարդկանցից, և որպես օրենք, շարժվում են միայն առաջ և ուղիղ:

Նրանց տարրն է՝ ջրային գոլորշին, դա ջրի, հողի և կրակի խառնուրդն է:

Կայաբ (11  – 30 հունիս)

Լուսնի մարդիկ են: Նրանք շատ են սիրում հոգևորին վերաբերող և դժվարամատչելի երևույթները: Դուք ամենային հավանականությամբ ունեք ավելի խորը աշխարհայացք, քան շրջապատող մարդիկ:

Դուք կարողանում եք հեշտությամբ կարդալ տողատակերը և երիտասարդ տարիքից հայտնի եք ձեր իմաստությամբ:

Կումկու (1 – 20 հուլիս)

Այս մարդիկ ի ծնե քաղաքագետներ և մանիպուլյատորներ են: Նրանք շատ են սիրում բանավեճեր, հայտնի են իրենց ինտելեկտով և իմաստությամբ:

Ձեզ համար չկա ավելի քաղցր բան, քան հաղթանակը ինտելեկտուալ մրցավեճում: Ընդ որում դուք շատ արագ եք մտածում և որոշումներ կայացնում: Իսկ հարմարվողականության հետ կապված հարցում՝ հավասարը չունեք:

Փոփոխությունները երբեք չեն վախեցրել ձեզ: Իսկ իշխանությունը միշտ ձգել է ձեզ ինչպես մագնիսը:

Վեյեբ (21 – 25 հուլիս)

Մայաները այս նշանի տակ ծնվածներին համարում էին իսկական անոմալիա: Եվ դա հասկանալի է՝ այս նշանի համար շատ քիչ օրեր են հատկացված և հետևաբար այս նշանի տակ ծնված մարդիկ էլ շատ քիչ են:

Վեյեբը աշխարհ է գալիս, որպեսզի իր հետ բերի հարմոնիա, իսկ մարդկանց տա՝ փոխզիջումների գնալու և բանակցելու ունակություն: Դուք հավասարակշռության, ինտելեկտի և հազվագյուտ հաջողության տեր մարդ եք: Եթե աշխարհում կա մի բան, որը տանել չեք կարողանում՝ դա նեգատիվն է:

Որտեղ էլ լինեք, ձեզ կուղեկցի հաջողությունը: Իսկ շրջապատում գտնվող մարդիկ միշտ ուրախ կլինեն ձեզ տեսնել:

Պոպ (26 հուլիս – 14 օգոստոս)

Այս նշանի մարդիկ նույնպես առաջնորդներ են: Բայց նրանց առանձնահատկությունը՝ հսկայական մասշտաբների և մտադրությունների հանդեպ կիրքն է: Ձեզ միշտ քիչ են եղել ձեր ձեռքբերումները, դու առանց հոգնելու ձգտում եք հեգեմոնիայի ամեն ինչում:

Դուք ձեզ հանգիստ և հարմարավետ եք զգում միայն այն դեպքում, երբ զբաղված եք որևէ էքստրաօրդինար գործով:

Վու (15 օգոստոս – 3 սեպտեմբեր)

Այս մարդիկ շատ նման են չեն նշանի տակ ծնված մարդկանց: Ձեր ժամն է՝ գիշերը, գլխավոր որակը՝ իմաստությունը: Բայց նույն ժամանակ դուք կարողանում եք էներգիա քաղել արևից: Այս հակադրությունների մեջ է ձեր ամբողջ էությունն ու հանելուկը:

Սիպ (4 – 23 սեպտեմբեր)

Մարդիկ, ովքեր ծնվել են այս նշանի ներքո, հայտնի են իրենց մեծահոգությամբ և առատաձեռնությամբ: Ձեր ուժը ձեր ազնվության և արդարության պահանջի մեջ է: Ձեր սիրած վայրն է անտառը, իսկ տոտեմ կենդանին՝ եղնիկը:

Ձեր նման մարդիկ, սովորաբար կյանքում մեծ հաջողությունների են հասնում և մեծ հարգանք են վայելում շրջապատող մարդկանց կողմից:

Սոտց (24 սեմպտեմբեր – 13 հոկտեմբեր)

Այս մարդիկ ունեն երկու տոտեմային կենդանի՝ չղջիկ և ձուկ: Դա նշանակում է, որ դուք հեշտությամբ եք հարմարվում յուրաքանչյուր, նույնիսկ ամենանոր միջավայրում, ընդորում ոչ մի անհարմարավետություն չեք զգում:

Ամենից լավ ձեզ զգում եք երկու տարերքներում՝ օդում և ջրում: Ինչով էլ որ զբաղվեք կյանքում ձեզ միշտ հարմարավետ և հեշտ կլինի: Ամբողջ գաղտնիքը կյանքի հանդեպ ձեր յուրահատուկ «թեթև» վերաբերմունքի մեջ է:

Բայց զգույշ եղեք, շրջապատող մարդկանցից շատերը ձեզ նախանձում են և առիթը բաց չեն թողնի փչացնել ձեր կյանքը:

Սեկ ( 14 հոկտեմբեր – 2 նոյեմբեր)

Ձեր նման մարդիկ օժտված են և՛ երկնքի հմայքով, և՛ տիեզերքի գեղեցկությամբ: Միայն դուք կարող եք այդքան արդյունավետ լուծել պրոբլեմները: Եվ միայն դուք կարող եք գտնել մի քանի լուծում «անլուծելի» խնդիրներում:

Ձեր գործընկերների և հարազատների համար դուք իսկական կյանքի նվեր եք: Որովհետև դուք միշտ գիտեք, թե ինչ անել, ուր շարժվել և ինչով զբաղվել, իսկ ինչով ոչ:

Քսուլ (3 – 22 նոյեմբեր)

Այս նշանի տակ ծնված մարդիկ յուրահատուկ կապով են կապված հոգիների աշխարհի հետ: Ձեր տոտեմն է շունը, այդ պատճառով, ուրիշների համար դուք հավատարմության և ընկերասիրության մարմնավորումն եք:

Դուք շատ ուժեղ եք, ինքնավստահ, իսկ ձեր գլխավոր արժեքը՝ ձեր ընտանիքն է:

Յասկին (23 նոյեմբեր – 12 դեկտեմբեր)

Այս մարդիկ համարվում են Ախ Կին Աստծու ուղիղ սերունդները: Ձեր նպատակն ու առաքելությունը՝ օգնել ուրիշներին, պաշտպանել մարդկանց խավարից և հիվանդություններից:

Ահա թե ինչու են ձեզ հաճախ համարում բնությունից տրված բուժակ, եթե նույնիսկ դուք զբաղված եք այլ մասնագիտությամբ:

Միակ ձեր թերությունը՝ անվճռականությունն է: Ցավոք ուղղել դա՝ գործնականում անհնար է: Այնպես որ ավելի լավ է սովորեք ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք:

Մոլ (13 դեկտեմբեր – 1 հունվար)

Մոլերը դա այն մարդիկ են, ովքեր ուրիշներին բերում են երջանկություն և բարեկեցություն: Մայաները նրանց էին դիմում, երբ անձրև էին խնդրում վերին ուժերից: Այս նշանի տակ ծնված մարդկանցից հրաշալի հոգևոր առաջնորդներ են ստացվում:

Մայաների հորոսկոպի մեկ այլ տարբերակի հետ կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Ամեն դեպքում հարկ ենք համարում հիշեցնել, որ ոչ մի հորոսկոպ չի կարող ազդել ձեր կյանքի և ձեր ճակատագրի վրա: Մի հավատացեք հորոսկոպներին: Այլ ընդունեք այն որպես ժամանց և ուրիշ ոչինչ:

Աղբյուրը՝ cluber.com.ua


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ո՞վ եք ըստ մայաների հորոսկոպի
Ինչպիսին էր Իրանը մինչ իսլամական հեղափոխությունը (լուսանկարներ)