fbpx

Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»: Մեջբերումներ գրքից

Ձեզ ենք ներկայացնում խորիմաստ, հոգուն դիպչող մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի վիպակից.

Սու’տ է, աշխարհում ոչ մի մարդուց որևէ հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած տարիները: Ուրիշ ոչինչ:

Խոսել մարդիկ սովորում են մեկ – երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել, որը նրանց չի հաջողվում:

Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ պարտավորեցնում է նաև ապրել նրա չապրած տարիները:

Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի հոգնում է նույն դիրքից, նույն զգացումնեից, նույն տխրությունից:

Մարդն իր կյանքի ամեն մի օրը պիտի ապրի այնպես, ասես վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:

Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:

Մարդու կյանքը կամաց – կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկները կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ կյանքդ դառնում է լուցկու տուփ՝ միայն այրված հատիկներով:

Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի դեռ ապրում է:

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»: Մեջբերումներ գրքից
Սիրո և զգացմունքների մասին աֆորիզմներ Ստենդալից