fbpx

Անտառային արտույտը. ըստ Լեոնարդո դա Վինչիի

Խուլ անտառում ապրում էր մի տարեց ճգնավոր: Նա սիրում էր լռությունն ու մենությունը և բարեկամացել էր անտառային արտույտի հետ: Մի անգամ նրա մոտ եկան հարևան դղյակից երկու հոգի և խնդրեցին օգնություն ցույց տալ իրենց հիվանդացած տիրոջը, ով, չնայած բժիշկների ջանքերին, օր օրի հետ ավելի ու ավելի էր տկարանում:

Իր ընկեր արտույտի ուղեկցությամբ, ծերունին անմիջապես ճանապարհ ընկավ, և շուտով նրան ամրոց բերեցին:

Հիվանդի գլխավերևում չորս բժիշկ էին հավաքված: Նրանք անշտապ զրույցի էին բռնված և մերթ ընդ մերթ գլուխներն էին տարուբերում:

– Այլևս ոչնչով օգնել հնարավոր չէ, – ցածրաձայն ասաց նրանցից մեկը, տեսքից՝ ամենակարևորը:

Իսկ ճգնավորը, ով կանգ էր առել շեմին, աչքը չէր կտրում իր փետրավոր ընկերոջից: Արտույտը մի քանի շրջան կատարեց առաստաղի տակ, իսկ հետո նստեց բարձր պատուհանագոգի վրա և աչքերը սևեռած նայեց հիվանդի վրա:

– Կառողջանա, – հաստատողական ասաց ծերունին, հետևելով թռչունին:

– Ինչպե՞ս կարող է այս անգրագետը իր քիթը խոթել ուրիշի գործերի մեջ, – միահամուռ բացականչեցին բորբոքված բժիշկները:

Իսկ մահացողն այդ ընթացքում բաց արեց աչքերը և տեսնելով իր աչքի առաջ, պատուհանագոգին նստած թռչունին, փորձեց ժպտալ:

Նրա այտերը սկսեցին վարդագունել, ուժերը՝ վերականգնվել, և ի զարմանս բոլորի, ամրոցի տերը թույլ ձայնով արտաբերեց.

– Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում:

Անցավ մի քանի օր: Վերջնականորեն ապաքինվելով ծանր հիվանդությունից, ճանաչված ասպետը եկավ ճգնավորի մոտ անտառ, ցանկանալով իր երախտագիտությունը հայտնել իրեն դարմանողին:

– Ինձ շնորհակալ մի՛ եղիր, – ասաց նրան ծերունին – Այս թռչունը քեզ բուժեց: Արտույտը շատ զգայուն է ցանկացած հիվանդության նկատմամբ: Երբ նա գտնվելով հիվանդի կողքին մի կողմ է նայում՝ բուժման հույսերը շատ քիչ են, և այլևս շատ դժվար է ինչ-որ բանով օգնել: Իսկ երբ նա սևեռուն հայացքով նայում է հիվանդին, ապա վերջինիս ամենայն հավանականության կհաջողվի հաղթահարել իր հիվանդությունը: Իր բարի և կարեկցող հայացքով, արտույտը ապաքինում է բերում:

Ստվերախիտ անտառներում իրենց բները հյուսող հավքերի նման, բարությունը միշտ բույն է դնում զգայուն ու կարեկից սրտերում:

Հրապարակման ներկայացրեց՝ Աննա Գասպարյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Անտառային արտույտը. ըստ Լեոնարդո դա Վինչիի
ԶՐՈՒՅՑ ՍՐՏԻՍ ՀԵՏ