Շատերս ենք հաճախ օգտվում գրասենյակային կպչուն թղթերից։ Դպրոցում, համալսարանում, աշխատավայրում և նույնիսկ տանը։ Դուք կզարմանաք, սակայն շատերս սխալ ենք օգտվում այդ թղթերից։ Երբևէ մտածե՞լ եք ինչու են դրանք այդքան շուտ պոկվում մակերեսից, որի վրա փակցված են լինում։
Պարզվում է, դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ մենք սխալ ենք առանձնացնում թերթը ընդհանուր բլոկից։
Հենց այսպես ենք մենք սովոր առանձնացնել գրասենյակային թղթի թերթը ընդհանուր բլոկից։

Բայց առանձնացնելու այդպիսի տարբերակը թուղթը դարձնում է ոլորված։

Հենց այդ պատճառով է այն շուտ և հեշտությամբ պոկվում մակերեսից։

Դրա փոխարեն օգտվեք առանձնացնելու այս տարբերակից։

Կապույտ գույնով նշված է թե որ կողմում է գտնվում կպչուն կողմը։ Առանձնացրեք թերթը կարմիր սլաքի ուղղությամբ։
Կստացվի այսպես։

Տարբերությունը ակնհայտ է, այդպես չէ՞։

Աղբյուրը՝ marketium.ru








