fbpx

Մեջբերումներ հանրաճանաչ մարդկանց գործերից

Ներկայացնում ենք Ձեզ, հանրաճանաչ մարդկանց հանրաճանաչ գործերից մի քանի մեջբերումներ, որոնք լրացում կարող են հանդիսանալ Ձեր կյանքի իմաստությանը.

Չկա ավելի  մեծ  երջանկություն, քան այն, երբ հասկանում ես, որ մարդիկ  քեզ  սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։

Շառլոտ Բրոնտե

Վախկոտը նա է, ով վախենում է ու փախչում, իսկ ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ:

Դոստաևսկի

Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:

Վարդգես Պետրոսյան

Եթե ուզում եք թշնամիներ ունենալ, գերազանցեք ձեր բարեկամներին, իսկ եթե ուզում եք բարեկամներ ունենալ, ուրեմն թող ձեր բարեկամները գերազանցեն ձեզ:

Լարոշ Ֆուկո

Չարիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ունայնություն:

Ալեքսանդր Դյումա որդի

Մարդկանց բնորոշ հիմնական հատկությունը ըստ արժանվույն գնահատված լինելու կրքոտ ձգտումն է:

Դեյլ Քարնեգի

Մարդկային գործողությունների պատճառները սովորաբար անսահմանորեն ավելի բարդ ու բազմազան են, քան միշտ հետո մենք բացատրում ենք դրանք, և հազվադեպ են որոշակի գծագրվում:

Դոստաևսկի

Ինչ որ բան անպայման կպատահի, որովհետեւ չի լինում այնպես, որ որևէ բան ձգվի հավերժորեն:

Միխայիլ Բուլգակով

Մի կաթիլ մեղրը ավելի շատ ճանճերի է գրավում, քան մի կճուճ լեղին:

Լինքոլն

Ինչ երջանկություն է, որ ժամանակը խեղդում է մեր մեջ վրեժխնդրության տենչը և խլացնում է զայրույթի և զզվանքի դրդապատճառները:

Շառլոտ Բրոնտե

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ հանրաճանաչ մարդկանց գործերից
Բազմագիտակության և ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ փաստեր տարբեր ոլորտներից