fbpx

Ահա թե ինչի համար է ջինսերում նախատեսված այս գրպանը

Յուրաքանչյուր ջինսի սիրահար, երևի իր կյանքում գեթ մեկ անգամ տվել է իրեն այս հարցը, ինչի՞ համար է դրանց վրա կարված ամենաանհարմար, ամենափոքրիկ և ամենանեղ գրպանը։ Միայն գեղեցկության համա՞ր։ Թե՞ այն ունի որոշակի նշանակություն։ Այս առումով կարծիքները մի քանիսն են։

Ըստ պատմական տվյալների, այսպիսի գրպանիկներ առաջին անգամ հայտնվել են Levi’s ջինսերի վրա, հեռավոր 1873թ.։

1. Փամփուշտներ պահելու վայր

1 (2)

Կովբոյների համար, ովքեր առաջիններից մեկն էին, որ փորձեցին ջինսերը, շատ կարևոր էր ձեռքի տակ միշտ ունենալ կրակելու հետ կապված պարագաներ։ Այդ պատճառով, ենթադրություններ կան, որ փոքրիկ գրպանը կարել են, որպեսզի հարմար լինի պահել փամփուշտները։

2. Թանկարժեք իրերի համար

1 (5)

Որոշ մարդիկ պնդում են, որ գրպանիկը հայտնվել է ոսկե տենդի ժամանակ և դրանում, հաջողակ ոսկի որոնողները պահում էին իրենց գտածոները։

3. Գրպանիկ ժամացույցի համար

1 (7)

Նախկինում, երբ տղամարդիկ կրում էին շղթայի վրա կախված ժամացույցներ, նրանք նույնպես ժամացույցը պահելու համար պետք է ունենային հատուկ գրպաններ։ Կարծիք կա, որ ջինսերը համալրվեցին այսպիսի գրպանիկներով հատուկ այդ նպատակով։

4. Պրագմատիկ տարբերակ

1 (4)

Համաձայն այս տարբերակի, այսպիսի գրպանիկը նախատեսվել է առաջին հերթին աշխատավորների հարմարության համար։ Նրանցում հարմար էր պահել մեխեր և այլ մանր իրեր։

5. Zippo-ի «տնակ»

1 (6)

Կարծիք կա, որ հենց ձևն ու չափսը մատնանշում են այն բանի վրա, որ այս գրպանիկը նախատեսված է հատուկ Zippo հանրաճանաչ կրակայրիչների համար։ Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր մոտ ուներ այդ կրակայրիչներից և հավելյալ փոքրիկ գրպանիկը երաշխավորում էր, որ թանկարժեք իրը չի կորչի։

6. Թղթապանակի փոխարեն

1 (3)

Նախկին ժամանակներում փողը շատ ավելի թանկարժեք էր և փոքրիկ գրպանում տեղավորում էին այն մանրադրամները, որոնք բավարար էին ամենաանհրաժեշտի դիմաց վճարելու համար։ Դրանցում կարելի էր պահել նաև այլ թանկարժեք իրեր։ Նույնիսկ թղթադրամները ծալված վիճակում տեղավորվում էին այդ գրպանիկների մեջ, չնայած նրան, որ դրանք ավելի հարմար է պահել մեծ գրպանում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչի համար է ջինսերում նախատեսված այս գրպանը
Գունեղ մուլտֆիլմ աղջկա և նրա մոնստրիկների մասին