fbpx

Սե՞ր է, թե էմոցիոնալ կախվածություն

Մարդիկ հակված են կարծելու, թե սիրում են իրենց ողջ սրտով, մինչդեռ այդ սերը շատ հաճախ սովորական  էմոցիոնալ կախվածություն է տվյալ անձից: Ինչպե՞ս հասկանալ սեր եք զգում, թե՞ կախվածության մեջ եք: Ձեզ ենք առաջարկում որոշ հուշումներ, որոնք օգտակար կլինեն ձեզ սիրային խրթին իրավիճակներում:

Էմոցիոնալ կախվածությունը տվյալ անձի հետ շփման կարիքն է: Սերն այդ ամենի հետ այնքան էլ կապ չունի: Պարզաբանենք: Երբ մարդ իր անձնային ազատության մեջ երջանիկ չէ, այլ միայն ապրում է այդ երջանկությունն իր զուգընկերոջ հետ ունեցած շփումից, ապա կախվածության մեջ է գտնվում վերջինիցս:

Մեկ այլ բնորոշում: Երբ զույգերից մեկն անդադար խանդում է, քանդում իրենց ստեղծած հարաբերությունները, անընդհատ կոնֆլիկտներ ստեղծում, ապա սա ևս կախվածության վառ օրինակ է:

Իրական սերն անսահման բարի, գեղեցիկ, ազատ ու ուրախ հարաբերություններ է ապահովում զույգերից երկուսի համար էլ: Փոխարենը, եթե նկատում եք, որ դուք կամ ձեր զուգընկերը չափից դուրս ագրեսիվ եք, նեղացկոտ կամ հաճախ եք ընկնում ծայրահեղությունների գիրկը, ապա տեղին է ավարտել շփումը կամ գոնե շունչ քաշել՝ հանգստանալով մեկդ մյուսից: Հակառակ դեպքում  կարող եք սիրային զույգից վերածվել փոքրոգի թշնամիների:

Հիշեք՝ կախվածությունը փորձ է ապրել այլ մարդու ռեսուրսների ու նյարդերի հաշվին: Լավագույն դեղամիջոցն այս դեպքում սեփական կյանքով ապրելն է և նորովի այն կառուցելը:

Հրապարակման ներկայացրեց՝ Քնարիկ Փիլոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Սե՞ր է, թե էմոցիոնալ կախվածություն
ԹԵՍՏ․ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»: Բազմագիտակության ստուգում