Անտարկտիդայում նորվեգացի գիտնականները նկարահանել են ՉԹՕ-ի տեսանյութ, որտեղ հստակ երևում է օբյեկտը, որը «թռչող ափսե» է հիշեցնում։
Քանի որ օբյեկտը մի քանի վայրկյան կախված է մնացել օդում, զարմացած արշավականները հասցրել են այն նկարահանել թե տեսախցիկներով, և թե ֆոտոխցիկներով։
Կադրում օբյեկտը հստակ երևում է, քանի որ հեռավորությունը օբյեկտից բավական մոտ է, լուսավորությունն էլ շատ լավը։
Սոցիալական ցանցերում մինչ հիմա բանավեճ է գնում՝ իրակա՞ն է արդյոք ՉԹՕ-ն, թե՞ հմուտ մոնտաժի արդյունք է…