Յոգայի հանրաճանաչությունը այսօր այնքան մեծ է, որ գրեթե յուրաքանչյուր ֆիթնես ակումբ կամ սպորտային դպրոց առաջարկում է սովորել այս հին հնդկական կյանքի փիլիսոփայությունը։
Առաջարկում ենք մի քանի հետաքրքրաշարժ փաստ յոգայի մասին.
1. Ամենատարածված թյուր կարծիքը համարվում է այն, որը շատերը կարծում են, թե յոգան կրոն է: Իրականում, դա փիլիսոփայության մի աբողջ խումբ է և ֆիզիկական շարժումների ներդաշնակություն, որոնք մարդուն օգնում են հոգևոր և ֆիզիկական ինքնավստահության մեջ:
2. Յոգան ներառում է սահուն և դանդաղ շարժումները: Ճիշտ կատարման դեպքում այն երբեք վնաս չի պատճառի մարդու օրգանիզմին:
3. Գիտությունը պարզել է, որ յոգան նվազեցնում է անհանգստությունը և բարձրացնում տրամադրությունը:
4. Յոգայով զբաղվողները փաստել են, որ շատ հիվանդություններ առաջանում են սխալ շնչառության դեպքում: Օրինակ, նրանք նշել են, որ միայն ձախ քթանցքով երկար շնչելու դեպքում կարող է առաջանալ աստմա, իսկ հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է շնչել միայն աջ քթանցքով:
5. Հանգիստ և դանդաղ շարժումները, որը ներառում է նաև մեդիտացիան, դրական ազդեցություն են թողնում աշխատանքի ժամանակ և հանգստացնում մարդու նյարդային համակարգը: Ազդում է թոքերի և մարսողական համակարգի ճիշտ աշխատելու վրա:
6. Յոգայով զբաղվելը բարձրացնում է ուշադրության համակենտրոնացումը և զարգացնում է ուղեղը:
7. Ամերիկացի զինվորները առավոտյան մարզանքի փոխարեն զբաղվում են յոգայով: Ռուսաստանում յոգան օգտագործում են՝ տիզերագնացներին, փրկարարներին, ջրասույզներին և հետախույզներին պատրաստելու համար:
8. Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ յոգայով զբաղվել են ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև Հարավային Ամերիկայի շատ հին քաղաքակրթություններում:
Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.