Ներկայացնում ենք մեր հանճարների մի քանի խորիմաստ մտքեր.
Զգացնել տուր թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Գ. Նժդեհ
Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք որ մեր ժառանգության մածագույն գանձը մեր լեզուն է:
Պ. Սևակ
Տաղանդը գործ ունի սովորականի հետ, հանճարը՝ բացառիկի:Տաղանդը զգուշանում է, հանճարը՝ խիզախում: Այնտեղ, ուր տաղանդը կանգ է առնում իբրև վերջին սահման, հանճարն սկսում է:
Դ. Դեմիրճյան
Եթե ոչ մի բան հիմք չլիներ ապացուցելու համար, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի հնագույն, քաղաքական և մտավոր տեսակետից ինքնուրույն յուրահատուկ և ինքնատիպ նախնական մշակույթ, ապա դրան ցայտուն և կենդանի կռվան կարող է հանդիսանալ այդ երկրի լեզուն:
Խ. Աբովյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
Ավ. Իսահակյան
Հրապարակման ներկայացրեց՝ Անահիտ Գրիգորյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]