Ծանոթացեք, Ջեք Մա, Alibaba չինական առևտրային հարթակի հեղինակը: Alibaba-ն այսօրվա դրությամբ իր ապրանքաշրջանառությամբ շրջանցում է հանրահայտ eBay և Amazon-ին՝ միասին վերցված:
Նա ծնվել է երաժիշտների համեստ ընտանիքում, որոնք Չինաստանում «մշակութային հեղափոխության» ժամանակ ենթարկվել են աքսորի, որովհետև համարվում էին հետապնդվող ինտելեգենցիայի ներկայացուցիչ: Չնայած դժվար մանկության, նա կարողացավ ստեղծել 100 միլիարդ դոլարանոց բիզնես: Մենք հիանում ենք այս մարդով և հրապարակում նրա խորհուրդները, որոնք էական կլինեն ոչ միայն գործարարներին:
Ինչո՞վ է ընկերության առաջնորդը տարբերվում աշխատակցից
1. Ընկերության տնօրենը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտությունները աշխատակիցների ունակությունների հետ: Աշխատակիցների տեխնիկական հմտությունները միշտ պետք է ավելի բարձր լինեն, քան ձերը: Այլապես դուք վարձել եք ոչ ճիշտ աշխատակիցներ:
2. Ընկերության տնօրենը պետք է ունենա ընկերության զարգացման ապագայի տեսլական:
3. Առաջնորդը պետք է օժտված լինի ամուր բնավորությամբ և հաստատակամությամբ, որպեսզի կարողանա դիմանալ նրան, ինչը սովորական աշխատակցի ուժերից վեր է:
4. Նա պետք է օժտված լինի ճակատագրի կողմից բյուր հարվածներին դիմանալու և անհաջողություններին դիմակայելու ունակությամբ:
5. Հետևաբար, առաջնորդը պետք է առանձնանա իր տեսլականով, վճռականությամբ և բնավորությամբ:
Մի զբաղվեք քաղաքականությամբ:
Քաղաքականությունն ու փողը հազվադեպ են գտնվում մի ձեռքում: Եթե դուք մտել եք քաղաքականություն՝ մոռացեք բիզնեսի մասին: Եվ հակառակը: Երբ փողերը հանդիպում են քաղաքականությանը, դա նույնն է, ինչ լուցկին հանդիպի դինամիտին՝ պայթյունն անխուսափելի է:
4 հարց ժամանակակից երիտասարդներին
1. Ի՞նչ է իրական ձախողումը: Իրական ձախողումը՝ դա պայքարի դադարեցումն է:
2. Ի՞նչ է ճկունությունը: Դուք կհասկանաք ինչ է ճկունությունը, երբ կապրեք անհաջողություններ, կյանքի դժվար պահեր և հիասթափություններ:
3. Ո՞րն է ձեր պարտականությունը: Ձեր պարտականությունը կայանում է նրանում, որպեսզի լինեք ավելի ջանասեր, ավելի շատ աշխատեք և ունենաք ավելի շատ ամբիցիաներ, քան մնացածը։
4. Միայն հիմարներն են օգտագործում բերանը խոսելու համար։ Խելացին խոսում է գլխով, իմաստունը՝ սրտով։
Մենք այստեղ ենք, որպեսզի ապրենք ամբողջ ուժով
Ես միշտ ասում եմ, մենք ծնվել ենք ոչ թե աշխատանքի համար, այլ որպեսզի կարողանանք վայելել կյանքը։ Որպեսզի բարելավենք այլ մարդկանց կյանքը, այլ ոչ թե ողջ ժամանակը ացկացնենք աշխատանքի վրա։ Եթե դուք ձեր ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատանքի վրա, վաղ թե ուշ կզղջաք դրա համար։
Մրցակիցների և մրցակցության մասին
1. Միայն հիմարներն են մրցակիցներին ագրեսիայով վերաբերվում։
2. Եթե դուք, շուրջ բոլորը՝ բոլորին վերաբերվում եք որպես թշնամու, ապա նրանք կլինեն ձեր թշնամիները։
3. Երբ դուք մրցակցում եք միմյանց հետ, ապա զերծ մնացեք ատելությունից։ Դա ձեզ կկործանի։
4. Մրցակցությունը նման է շախմատի։ Եթե դուք պարտվել եք, միշտ կարելի է խաղալ ևս մեկ ռաունդ։ Կռվելը պարտադիր չէ։
5. Իսկական բիզնեսմենը չունի թշնամի։ Երբ դուք դա կհասկանաք՝ այդժամ ձեզ այլևս ոչ ոք չի կանգնեցնի։
Նվնվոցի և բողոքների մասին
1. Եթե դուք երբեմն թույլ եք տալիս ձեզ մի փոքր նվնվալ՝ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։
2. Երբ դուք պարբերաբար դեպրեսիայի մեջ եք ընկնում և հաճախ բողոքում կյանքից, ապա դա վեր է ածվում նման ալկոհոլիզմին՝ որքան շատ եք խմում, այնքան դժվար է կանգ առնել։ Ձեր հաջողության ճանապարհին դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն նվնվում և չեն բողոքում։
3. Աշխարհը թքած ունի, թե ինչ կասեք, կարևորն այն է, թե ինչ կանեք։
Խորհուրդներ գործարարներին
1. Իրական հնարավորությունները դրված են այնտեղ, որտեղ ոչ մեկ չի տեսնում։ Եթե խորհրդակցության ժամանակ 90%-ը «կողմ» են քվերակում այս կամ այն առաջարկի օգտին, ես այն աղբարկղն եմ նետում։ Պատճառը պարզ է՝ եթե բոլոր այդ մարդիկ հստակ տեսնում են այդ հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ դրա վրա աշխատում են նաև այլ բազմաթիվ ընկերություններ և դրանում առաջատարությունը մերը չի լինի։
2. Աշխատեք, որպեսզի ձեր աշխատակիցները ուրախությամբ գան աշխատանքի։
3. 2001թ. ես սխալ թույլ տվեցի։ Ես բացատրեցի իմ աշխատակիցներին, որոնց հետ հիմնել էի ընկերությունը, որ նրանց համար կարիերայի գագաթնակետը կլինի մենեջերի մակարդակը։ Իսկ թոփ մենեջերներ, փոխտնօրեններ և բարձրի համար՝ մտածում էի, որ պետք է պրոֆեսիոնալներ գտնեմ դրսից։
Մեկ տարի անց, բոլոր այդ վարձված պրոֆեսիոնալները այլևս չէին աշխատում ընկերությունում, փոխարենը նրանք, որոնց վրա ես կասկածում էի՝ հրաշալի էին կատարում փոխտնօրենի և ավելի բարձրի դերը։
4. Համար մեկը՝ դա հաճախորդներն են։ Համար երկուսը՝ աշխատակիցները։ Իսկ միայն հետո, երրորդ համարի ներքո՝ բաժնետերերը։
5. Փորձեք ադապտացվել նոր պայմաններին նախքան այն, երբ մյուսները դրանք կնկատեն։
6. Մոռացեք փողի մասին և այն, թե ինչպես պետք դրանք աշխատել։
7. Ես ունեմ սկզբունք, որով առաջնորդվում եմ՝ քո վերաբերմունքը աշխատանքին և որոշումները, որոնք կայացնում ես՝ շատ ավելի կարևոր են, քան քո ունակությունները։
Դու չես կարող բոլորին ստիպել միանման մտածել, բայց դու կարող ես բոլորին ստիպել հավատալ մեկ նպատակի։
Նույնիսկ չփորձեք ստիպել ձեր աշխատակիցներին միանման մտածել։ Դա անհնար է։ Մարդկանց մեկ երրորդը, ովքեր ձեր վրա են աշխատում՝ չեն հավատում ձեզ։
Թույլ մի տվեք նրանց աշխատել «անձի» վրա։ Դրա փոխարեն համախմբեք նրանց մեկ նպատակի շուրջ։
Շատ ավելի հեշտ է համախմբել մարդկանց մեկ նպատակի շուրջ, քան մեկ առաջնորդի շուրջ՝ որքան էլ նա անհավանականը լինի։
8. Փոխարեն ինչ-որ մանր մունր ֆիշկաներ և հնարքներ ներդնելը, կենտրոնացեք ստաբիլ և երկարաժամկետ պլանների վրա։
9. Ձեր վերաբերմունքը որոշում է այն, թե որքան հեռուն դուք կգնաք։
Գործարարության մասին
1. Հաճախ պատահում է այնպես, որ լավ հնարավորությունը դժվար է լինում պարզ բացատրել։ Այն, ինչ հնարավոր է պարզ և հեշտ բացատրել, որպես օրենք, լավ հնարավորություն չի լինում։
2. Որպես գործընկեր դուք պետք է գտնեք մեկին, ով կլրացնի ձեր ունակությունները։ Պարտադիր չէ, որ նա լինի հաջողակ մեկը։
3. Փնտրեք ճիշտ մարդկանց, այլ ոչ թե լավագույնին։
4. Ամենաանվստահելի բանը աշխարհում՝ դա մարդկային հարաբերություններն են։
5. «Անվճարը»՝ շատ թանկ խոսք է։
6. Այսօր հեշտ չի լինի, վաղը ավելի վատ կլինի, բայց վաղը չէ, մյուս օրը՝ ամեն ինչ հրաշալի կլինի։
Ինչ չպետք է անել
1. Գործարարի ամենավատ որակներն են՝ լինել պճնամոլ, չկարողանալ իրավիճակը ադեկվատ գնահատել, վերցել բարձր տեմպ և չկարողանալ այն պահպանել և օժտված չլինել առաջ նայելու ունակությամբ։
2. Եթե դուք ամեն ինչ չգիտեք ձեր մրցակիցների մասին կամ եթե թերագնահատում եք նրանց, կամ էլ նրանց մեջ սպառնալիք չեք տեսնում, ապա դուք անպայման կպարտվեք։
3. Եթե ձեր մրցակիցը փոքր է ձեզնից կամ չափազանց թույլ է՝ դուք միևնույնն է նրան պետք է վերաբերվեք ինչպես ձեզ հավասարին։ Նույն կերպ՝ եթե ձեր մրցակիցը հզոր է ձեզանից՝ մի վախեցեք նրանից։
Սեփական բիզնեսի մասին
1. Երբ կսկսեք սեփական բիզնեսը, դա նշանակում է, որ հրաժարվում եք ստաբիլ եկամուտից, առողջապահական և տարեկան բոնուսներից։
2. Մյուս կողմից, դա նշանակում է, որ ձեր եկամուտները սահմանափակված չեն ոչնչով, որ դուք ավելի արդյունավետ կօգտագործեք ձեր ժամանակը և ստիպված չեք լինի թույլատվություն հարցնել այլ մարդկանցից։
3. Եթե ձեր որոշումները տարբերվեն ձեր հասակակիցների որոշումներից, ապա ձեր կյանքը նույնպես կտարբերվի՝ այս կամ այն կողմով։
Աղբյուրը՝ cluber.com.ua