fbpx

10 հրաշալի «ծիսակատարություն», որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին

Փորձեք հետևել այս պարզ կանոններին և կտեսնեք թե ինչպես է Ձեր կյանքը փոխվում դեպի լավը.

1. Գովեք Ձեզ յուրաքանչյուր լավ գործի համար

Ընդունեք դա որպես օրենք և կատարեք ամեն օր: Երեք օրից տրամադրությունը կբարելավվի և հետզհետե էլ ավելի կլավանա: Բացի դրանից կսկսեք ինքներդ Ձեզ ավելի մեծ համակրանքով և հարգանքով վերաբերվել:

2. Հաճոյախոսեք ընտանիքի անդամներին և մտերիմներին

Մի վախեցեք գովասանքի խոսքեր շռայլել: Չէ՞ որ մեզ բոլորիս այնքան շատ է պակասում ուշադրություն և բարի խոսքեր: Բժիշկները պնդում են, որ ի սրտե խոսքը օգնում է նույնիսկ առողջության լավացմանը:

3. Շնորհակալ լինել Աստծուն լավ օրվա համար

Այս ծիսակատարությունը պարտադիր էր մեր նախնիների համար:

4. Առավոտյան արթնանալով՝ ժպտալ

Հրաշալի տեխնիկա: Լիցքավորում է դրական էներգիայով: Եվ յուրաքանչյուր գործ ունակ կլինեք անել:

5. Ուտելուց մտածել միայն հաճելիի մասին

Այս կանոնը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ծամում են աշխատանքի ժամանակ՝ հայացքը հառած համակարգչի էկրանին: Վնասակար է ուտելուց շտապելը, մտածել աշխատանքային պրոբլեմների մասին, ուտել ոտքի վրա:

6. Մեդիտացիա

Շատ օգտակար ծիսակատարություն: Հատկացրեք օրվա ընթացքում կես ժամ ժամանակ, փակեք սենյակի դուռը և նկարեք սրտի համար հաճելի նկարներ (ծով, լեռներ, սիրելի մարդկանց):

7. Առավոտյան աշխատանքի գնալուց գրկել ընտանիքի անդամներին

Այդպես հարազատ մարդը կզգա քո ջերմությունը, սերը և հոգատարությունը: Շատ կարևոր է հպումները երեխային՝ դրանք երեխայի մոտ ձևավորում են աշխարհի և մարդկանց հանդեպ վստահության բազային ունակությունները:

8. Ամեն ինչում դրականը փնտրել, նույնիսկ եթե տհաճություն է պատահել

Կոտրե՞լ եք հեռախոսը՝ փոխարենը կգնեք նորը: Չե՞ն բարձրացրել պաշտոնը՝ փոխարենը ավելի քիչ աշխատանք և պատասխանատվություն կունենաք:

9. Երեկոյան, ցնցուղ ընդունելուց պատկերացնել, որ բոլոր տհաճությունները հեռանում են ջրի հետ

Ցնցուղը մաքրազերծում է:

10. Սեղանի շուրջ շփվել ընտանիքի անդամների հետ

Երեկոյան ընտանիքի անդամների հետ լավ բառեր ասել անցած օրվա մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
10 հրաշալի «ծիսակատարություն», որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին
Կյանքի իմաստի, արվեստի և հարաբերությունների մասին. ԱԼԵՆ ԴԵԼՈՆԻ լավագույն ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐԸ, որոնք հավերժ կմնան մեզ հետ