Ամբողջ աշխարհի մարդկանց միավորում է մեկ ցանկություն՝ սիրել և լինել սիրված: Բայց դրա համար առաջին հերթին պետք է կարողանալ գնահատել ինքդ քեզ:
Ներքին հավասարակշռություն և հարմարավետություն ձեռք բերելու համար, առաջարկում ենք խորը շունչ քաշել, և հենց այսօրվանից հետևել ներքևում նշված կետերին.
1. Դադարիր համեմատել քեզ ուրիշների հետ: Մարդիկ հաջողության են հասնում տարբեր ճանապարհներով:
2. Դու այդ աստիճան գեր չես, որքան քեզ է թվում:
3. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները օգտակար են ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաև հոգու համար: Պետք է կարողանալ սիրել սեփական մարմինը՝ անկախ նրանից, թե ինչպիսի տեսք ունի այն:
4. Պետք է կարողանալ գտնել այնպիսի զբաղմունք, որը դու հրաշալի ես կատարում: Միգուցե դու հրաշալի հասկանում ես երեխաներին և քեզ դուր կգա աշխատանքը նրանց հետ: Սակայն դու այդ մասին չգիտես, քանի որ չես փորձել:
5. Ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացրու: Դրանք պետք է ավելի կարևոր լինեն, քան հանդիպումները աղջկա կամ տղայի հետ: Հարաբերությունները գալիս և գնում են, իսկ ընկերները մնում են հավերժ՝ պետք է պահպանել դա:
6. Ժամանակ հատկացրու ինքդ քեզ: Դա նորմալ է, երբ ուրբաթ երեկո ցանկանում ես մնալ տանը, ֆիլմ դիտել և պոպկորն խրթխրթացնել, որովհետև ծանր շաբաթ էր և դու քրտնաջան աշխատել ես:
7. Դու վաղո՞ւց էիր ուզում հետաքրքիր գիրք կարդալ, բայց ժամանակ չկա՞ր: Իրականում ժամանակ կա: Ընթերցանությունը ընդլայնում է երևակայությունը և սրում միտքը:
8. Ժամանակ անցկացրու փողոցում: Ուսումնասիրիր նոր փողոցներն ու երթուղիները: Ոտքով զբոսնելը օգտակար է: Արա դա հաճախակի, գտիր դրա համար ընկերներ: Եթե կա ընտրություն՝ մի քանի կանգառ գնալ ավտոբուսով, թե ոտքով՝ ընտրեք երկրորդ տարբերակը:
9. Շատ լուսանկարիր: Մի քանի տարուց կհասկանաս, թե որքան թանկ են այդ լուսանկարները: Ամենաթանկ և լավագույն լուսանկարները հարկավոր է տպագրել:
10. Եթե մարդը քեզ ցավեցրել է՝ բաց թող նրան: Թող նա մնա անցյալում: Պետք է առաջ շարժվել: Եթե դու բարկանաս՝ դա միայն կվնասի: Ցավ բերող մարդը՝ դա կյանքի ավելորդություն է:
11. Սկսիր շփվել հին ընկերների հետ: Գրիր դասընկերներին: Եթե հեռացել եք իրարից ընկերներով՝ մի տխրիր, գտիր նոր ընկերներ: Ժամանակի ընթացքում մարդիկ հեռանում են մեկմեկուց: Դա նորմալ է:
12. Ընկերներին և ընտանիքին ավելի հաճախ զանգիր: Այն որ գրում ես նրանց սոցիալական ցանցերով՝ բավարար չէ: Կար ժամանակ, որ սոցիալական ցանցեր չկային և բոլորը զբոսնում ու ժամանակ էին անցկացնում միմյանց հետ կենդանի շփմամբ: Դա հրաշալի էր:
13. Ասա հարազատներիդ, թե որքան ես սիրում նրանց: Երբ նրանք չլինեն, դու ամեն օր կափսոսաս, որ նրանց հետ ավելի քիչ ժամանակ ես անց կացրել, քան պետք էր: Իսկ ինչո՞ւ չսկսել հենց հիմա:
14. Առողջ լինելու համար պետք է հավելյալ վիտամիններ ընդունել:
15. Պետք է ինքդ քեզ երես տաս: Բայց նաև չկորցնես չափի զգացումը: Միգուցե արդեն քանի տարի է ցանկանում ես որևէ իր ձեռք բերել, բայց ափսոսում ես գումար ծախսել քեզ վրա: Իսկ ո՞վ պետք է գումար ծախսի քեզ վրա, եթե ոչ դու, ինքդ: Ուղղակի որոշակի գումար դիր մի կողմ՝ դա գնելու նպատակով:
16. Հետևիր արտաքինիդ: Արտաքին տեսքից կախված կլինի տրամադրությունդ: Պետք չէ անընդհատ սպորտային հագուստ կրել, կամ մազերը պոչ անել:
17. Գրանցիր այն ֆիլմերի անունները, որը ցանկանում ես դիտել:
18. Եղիր ակտիվ: Դա կօգնի քեզ ավելի լավ զգալ:
19. Քեզ համար հոբբի գտիր: Դա կօգնի ազատ ժամանակը հաճույքով անցկացնել և կարևորը օգտակար: Միգուցե սովորական հոբբին վեր ածվի մեկ այլ, ավելի մեծ բանի:
20. Ճանապարհորդության համար գումար հավաքիր: Կյանքը կարճ է, պետք է հասցնել տեսնել աշխարհը: Այնտեղ այնքան հետաքրքիր բաներ կան:
21. Սովորիր ծիծաղել ինքդ քեզ վրա: Եթե սայթաքել ես, մի տանջվիր, սովորիր դա հումորի վերածել:
22. Երգիր: Երգիր կարաոկեում: Բայց արա դա ոչ արբած վիճակում: Դա բարձրացնում է տրամադրությունը: Ուղղակի փորձիր:
23. Որքան հնարավոր է քիչ կիսաֆաբրիկատներ կեր: Եթե իմանայիր իրականում ինչից են պատրաստում այդ մթերքները և ինչպես են դա անում, այլևս երբեք չէիր ուտի: Նայիր «Food Inc» վավերագրական ֆիլմը:
24. Պարիր: Պարիր ընկերների հետ: Մի մտածիր, որ դա հիմարավարի կդիտվի, ուղղակի ուրախացիր: Պարիր քեզ համար:
25. Հաճախ ժպտա: Որքան շատ ժպտաս, այնքան ավելի երջանիկ քեզ կզգաս: Եվ դա կերջանկացնի նաև ուրիշներին:
26. Բարին գործիր մարդկանց հանդեպ և մի սպասիր պատասխանի:
27. Թող քո սիրտը բաց լինի մարդկանց համար: Սակայն թույլ չտաս, որ քեզ շահագործեն:
28. Այդքան կողմնակալ մի եղիր: Աշխարհում ամեն ինչ հարաբերական է:
29. Նայիր դեպի երկինք: Հասկացիր, որ արևամուտները հրաշալի են: Նայիր աստղերին, դրանք այնքան հեքիաթային են:
30. Դու չես կարող բոլորին և միշտ դուր գալ: Երբեք չես կարողանա դուր գալ բոլորին անխտիր: Հասկացիր դա: Սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:
Հեղինակ՝ Ջեսի Հեյս
Թարգմանությունը՝ mediamag.am
Աղբյուրը՝ Adme.ru