fbpx

Մի փոքր ավելի շատ տղամարդկանց մասին: 10 հետաքրքիր փաստ

Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին.

1. Տղամարդկային սիրտը բաբախում է միջինում 70 զարկ/րոպե, կանանցը՝ 80 զարկ/րոպե:

4764114_5ecc21d3

2. Տղամարդկանց մեջ 2 անգամ շատ են ձախլիկները, քան կանանց:

4764115_afdb97a8

3. Տղամարդու մարմնի ջերմաստիճանը միջինում 0.2 աստիճանով ավելի բարձր է, քան կանանց մարմնի ջերմաստիճանը: Թեժ տղեք…

4764116_7b1a99d3

4. Տղամարդկանց մոտ հիպոտալամուսը (ուղեղի մարզ, որը բացի այլ ֆունկցիաներից պատասխանատու է նաև հակվածության համար) 1.3 անգամ ավելի մեծ է: Եվ տեստաստերոն սեռական հորմոնը տղամարդկանց մոտ արտադրվում է ավելի մեծ ծավալներով: Հենց այս է պատճառը, որ անկողնում տղամարդիկ ավելի ակտիվ և նույնիսկ ագրեսիվ են: Զուգընկերուհուն տղամարդիկ իրոք ընտրում են աչքերով: Լսողական և հոտառական զգայարանները տղամարդկանց մոտ ավելի թույլ են զարգացած, քան կանանց մոտ:

4764117_be34d8af

5. Տղամարդկանց մոտ ավելի ուժեղ է զարգացած ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար, կանանց մոտ՝ աջը, որը պատասխանատու է էմոցիաների և ստեղծագործելու համար:

6. Տղամարդիկ ավելի ծանր են տանում սթրեսերը և ավելի հաճախ են տառապում նյարդային հողի վրա առաջացած ներքին օրգանների հիվանդություններով, որովհետև չեն «վերամշակում» սթրեսը բառերով, այլ ավելի շատ «ներս են գցում»:

7. Տղամարդկանց մոտ արյունը միջինում 10% ավելի խիտ է, որն էլ ավելի հավանական է դարձնում տրոմբերի առաջացումը:

8. Տղամարդկանց սեռական հակվածության գագաթնակետը 19-30 տարեկանն է: Փոխարենը հայր դառնալու հնարավորությունը պահպանվում է մինչև խոր ծերություն:

4764131_67cef76b

9. Եթե տղամարդը հնարավորություն ունենար ծննդաբերել՝ նա կմահանար ցավային շոկից: Բանը նրանում է, որ տղամարդկանց մոտ ցավային շեմը ավելի ցածր է, նրանց ներքին օրգանների նյարդային վերջավորությունները 1.3 անգամ ավելի զգայուն են: Այդ պատճառով, ներքին հիվանդությունները (օրինակ գաստրիտի պրիստուպը կամ ստենոկարդիան), ինֆեկցիաները, նույնիսկ սովորական մրսածությունը տղամարդիկ իրոք ավելի ծանր են տանում:

10. Շագանակագեղձը՝ զուտ տղամարդկային օրգան է: Այն նման է բացված թևերով թիթեռի և կշռում է ընդամենը 20-30 գ: Բայց այն շատ մեծ նշանակություն ունի տղամարդկային առողջության համար: Այն հյութ է արտադրում, որը մասնակցում է սերմի արտադրմանը: Նաև մասնակցում է նյութափոխանակման պրոցեսներին և  պատասխանատու է տղամարդկային ամբողջ միզածորան համակարգի առողջության համար: Շագանակագեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդությունները բերում են նրա չափսերի մեծացման և հաճախամիզության՝ շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) և բարորակ ուռուցք (շագանակագեղձի ադենոմա): Այժմ այդ երկու հիվանդություններն էլ բարեհաջող ենթարկվում են բուժման:

4764145_07db97f8

Աղբյուրը՝ kp.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Մի փոքր ավելի շատ տղամարդկանց մասին: 10 հետաքրքիր փաստ
Կավճի կտորով – կարճամետրաժ ֆիլմ