fbpx

40 և ավելի հրաշալի խորհուրդ տղամարդկանց

Այս խորհուրդները միանշանակ աշխատում են.

1. Փորձիր ծանոթանալ մի կնոջ հետ, ում նման կանանց, սովորաբար չէիր խիզախում մոտենալ։ Դու բավական կզարմանաս։

2. Երբեք մի վնասիր մարդուն, ով ուղիղ վտանգ չի ներկայացնում քեզ համար։

3. Քո յուրաքանչյուր «գլխարկը» պետք է օգտագործվի ըստ իր նշանակության։

4. Առաջին ժամադրությանը, երբեք,  կնոջը կինոթատրոն մի հրավիրիր։

5. Սովորիր սափրվել թաց տարբերակով։

6. Ոչինչ այդքան «թույն» տեսք չունի, որքան լավ կարված և լավ նստող կոստյումը։

7. Սափրվելիս, առաջին անգամը սափրիր մազերի աճի ուղղությամբ։

8. Զրուցելիս, միշտ նայիր մարդու աչքերի մեջ։

9. Գնիր վանտուզ նախքան քեզ պետք գալը։

10. Սպորտով զբաղվելը քեզ երջանիկ կդարձնի՝ վազք, ծանրամարտ, գանտելներ, ֆուտբոլ և այլն։

4753379_946c5e09

11. Մաքրիր ատամները մինչ փողկապ կապելը։

12. Հավաքիր քո եկամուտի 10%-ը։

13. Զանգիր ծնողներիդ ամեն շաբաթ։

14. Երբեք մի կրիր կոճկվող փողկապ։

15. Սեղմելուց՝ պինդ սեղմիր մարդկանց ձեռքը։

16. Հիացմունքդ արտահայտիր կանացի կոշիկների նկատմամբ։

17. Գավաթը երբեք կիսատ մի թող։

18. Եթե դու վստահ չես որևէ բանում՝ ձևացրու իբր վստահ ես։

19. Մարդու մասին կարելի է կարծիք կազմել ըստ այն բանի, թե ինչ է նրան անհանգստացնում։

20. Լավ ճանաչիր սեփական ժեստերի լեզուն (ժեստեր, պոզաներ և այլն)։

4753380_e37f67ef

21. Միակ պատճառը զենքով մարդուն նշանառության տակ առնելու՝ դա կրակելու անհրաժեշտությունն է։

22. Միշտ կանգնիր նախքան որևէ մեկի ձեռքը կսեղմես։

23. Երբեք պարտքով մի տուր այն, ինչ վախենում ես կորցնել։

24. Ավելի շատ հարցրու, քան պատասխանիր ինքդ։ Յուրաքանչյուրը սիրում է պատմել իր մասին։

25. Պահեստային հագուստ պահիր գրասենյակումդ։ Պետք կգա։

26. Գնիր բարձր որակի գործիքներ, որպեսզի հետագայում ստիպված չլինես նորից գնել։

27. Տղամարդկությունը արտահայտվում է ոչ միայն սեփական անձի, այլ նաև շրջապատի մասին հոգատարությամբ։

28. Կայացրու այնպիսի որոշումներ, որոնց մասին հետագայում հաճույքով կպատմես։

29. Երբ քայլում ես՝ նայիր ուղիղ, այլ ոչ թե ներքև։

30. Ուրախ տղաները միշտ գերադասելի են նվնվաններից։

31. Գտիր քո սիրելի զբաղմունքը և մտածիր թե ինչպես դրանով կկարողանաս գումար վաստակել։

32. Մի թույլ տուր քո «փոքր գլխին» որոշումներ կայացնել «մեծ գլխի» փոխարեն։

33. Յուրաքանչյուր մարդ արժան է հարգանքի՝ անկախ իր ստատուսից և աշխատավարձից։

34. Գլխավորը սովորել լինել պատասխանատու։ Պրոբլեմներ միշտ էլ կգտվեն։ Քո խնդիրն է լուծել դրանք։

35. Կպարտվի նա, ով առաջինը կբարկանա։

36. Երբեք մի բողոքիր աշխատանքից և այլ գործերից։ Դա չի արագացնի դրանց կատարման գործընթացը։

37. Երբեք մի դադարիր սովորել։

38. Մարդկանց հետ հանդիպելուց առաջ, միշտ, հագնվիր այնպես, կարծես պետք է հանդիպես քո կյանքի ամենամեծ սիրուն։

39. Երբեք չփոխես քեզ հանուն ինչ-որ մեկի երջանկության։ Փոխվիր միայն հանուն քեզ։

40. Եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես՝ ուրեմն հայտնվել ես ոչ ճիշտ սենյակում։

41. Բախտը ժպտում է նրանց, ով պատրաստվում է դրան։

42. Կանայք, տղամարդկանց մեջ անչափ գրավիչ են համարում ինքնավստահությունը։

43. Արա այն, ինչ շատ ես ուզում անել քո կյանքում՝ միայն լավագույն կերպով։

44. Դեռ ոչ ոք, մահվանից առաջ չի ցանկացնել ժամանակ անցկացնել աշխատանքի վրա։ Վայելիր կյանքը։

4753401_4146534d


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
40 և ավելի հրաշալի խորհուրդ տղամարդկանց
18 խորամանկություններ, որոնք տեսնելով կասեք. «Հանճարեղ է»