fbpx

8 զարմանահրաշ փաստ ինչուիկների համար, ովքեր ուզում են ամեն ինչ իմանալ

Իսկ ինչո՞ւ…

Անչափ հետաքրքիր փաստեր, որոնք ոչ միայն ունակ են զարմացնել, այլ արժանի համալրում կլինեն Ձեր գիտելիքների պահեստում։

1. Ինչո՞ւ մենք չենք հիշում մեր մանկությունը և թե ինչպես ենք ծնվել

4631708_8607871f

Դա տեղի է ունենում՝ իրադարձությունը բառերի հետ կապելու հնարավորության բացակայության պատճառով։ Քանի որ մենք դեռ չենք սովորել խոսել և չգիտենք բառեր, որոնցով կարող ենք նկարագրել այս կամ այն իրադարձությունը։ Խոսքի և գիտակցության միջև կապը շատ ավելի ամուր է, քան կարող ենք պատկերացնել։

2. Ինչո՞ւ տղամարդիկ պտուկներ ունեն

4631706_62d5a19d

Պտուկները ձևավորվում են դեռևս ներարգանդային շրջանում։ 10-ից 15 շաբաթական և՛ արական, և՛ իգական սաղմերը բոլորովին միևնույնն են և դեռ նրանց սեռը ձևավորված չէ։ Դրանից հետո տեղի է ունենում հորմոնների կտրուկ ժայթքում, որից էլ սկսում է ձևավորվել սեռական նախանշանները։ Պտուկները սաղմի մոտ հայտնվում են մինչ այդ հորմոնների ժայթքումը։ Այսպիսով, տղամարդկանց մոտ պտուկների առկայությունը բացատրվում է սաղմի զարգացման կենսաբանական պրոցեսներով։

3. Ինչո՞ւ մարդիկ հաճախ չեն ճանաչում իրենց ձայնը ձայնագրություններում

4631707_7a5787b2

Քանի որ ձայնը տարբեր միջավայրերում տարածվում է տարբեր կերպ, երբ մենք խոսում ենք, ներքին ականջը որսում է ոչ միայն այն թրթիռները որոնք գալիս են դրսից լսողական անցքի միջով, այլ նաև այն թրթիռները, որոնք գալիս են ձայնալարերից անմիջապես գլխի միջով (որը պարունակում է հեղուկ)։ Այդ պատճառով մեզ համար մեր իսկ ձայնը աղավաղված է։

4. Ինչո՞ւ են միջակները ավելի հաճախ հաջողության հասնում, քան գերազանցիկները

4631710_82b0d241

Միջակները ավելի ուժգին են ապրում իրենց անհաջողությունները։ Բացի դրանից, նրանք ստիպված են մի քանի անգամ վերակատարել աշխատանքը և դիմանալ ծնողների և ուսուցիչների քննադատությանը։ Գերազանցիկները՝ հակված են պերֆեկցիոնիզմին։ Նրանք սովոր են, երբ բոլորը նրանց գովում են, ուշադրություն են դարձնում, օրինակ են բերում և այլն։ Իսկ երբ սկսում է մեծահասակ կյանքը՝ պարզվում է, որ նրանց չի բավականացնում ինքնավստահությունը այն իրավիճակներում, երբ բոլորն անտարբեր են իրենց հանդեպ։

5. Ինչո՞ւ է եղինջը խայթում

4631712_2ad1d2c2

Մաշկին դիպչելիս, եղինջը այրում է կամ խայթում, որովհետև այս բույսը արտադրում է քիմիական երեք թունավոր նյութ, երբ նրա տերևների վրա գտնվող բարակ և նուրբ մազիկները շփվում են մաշկի հետ։

6. Ինչո՞ւ է առաջանում դեժավյուի էֆեկտը

4631709_c508ec6b

Դեժավյուի էֆեկտն առաջանում է ուղեղի կողմից, օրինակ քնի մեջ, մոդելավորվող անգիտակցական ինֆորմացիայի նախնական մշակման հետևանքով։ Այն դեպքերում, երբ մարդը իրականության մեջ հանդիպում է մի իրավիճակը, որը շատ նման է ուղեղի կողմից մոդելավորված ինֆորմացիային՝ առաջանում է դեժավյուի էֆեկտը։

Դեժավյուի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

7. Ցավ զգո՞ւմ է արդյոք մարդը, երբ կտրում են նրա գլուխը

4631713_2a845542

Պատասխանը՝ այո, զգում է։ 1983թ. կատարված բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ անկախ նրանից, թե որքան արագ է կատարվում մահապատիժը, մարդը գլուխը կորցնելիս՝ մի քանի վայրկյան ուժգին ցավ է զգում։ Նույնիսկ գիլիոտինի օգտագործմամբ, որը համարվում է գլխատելու «ամենամարդասիրական» մեթոդը, անհնար է խուսափել ուժեղ ցավից, որը կշարունակվի ոչ պակաս 2-3 վայրկյան։

8. Ինչո՞ւ չի կարելի լուսանկարել քնած մարդկանց

4631711_eb071769

19-րդ դարում, Եվրոպայում գոյություն ուներ ավանդույթ, ըստ որի լուսանկարում էին մահացած մարդկանց այնպես, իբր նրանք քնած են։ Մահացածին գեղեցիկ շորեր էին հագցնում, նստացնում էին բազմոցին և լուսանկարում՝ որպես հիշատակ։ Այն որ այժմ տարակուսանք է առաջացնում, այն ժամանակ սովորական երևույթ էր։

Այստեղից էլ գալիս է այն սնահավատությունը, որ չի կարելի լուսանկարել քնած մարդկանց։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 զարմանահրաշ փաստ ինչուիկների համար, ովքեր ուզում են ամեն ինչ իմանալ
ԹԵՍՏ. Ո՞ր կենդանին է համարվում Ձեր պահապանը