fbpx

12 հումորային, բայց օգտակար մտքեր մեր կյանքի մասին

Ճիշտ  է, այս մտքերը հումորով են կազմված, սակայն եթե մի փոքր լուրջ ես մոտենում դրանց՝ իմաստը շատ խորն է և կարևորը բավական օգտակար։ Եվ այսպես.

Մի մոռացեք դեն նետել աղբը… դույլից, … գլխից …. և կյանքից։

Երբ Ձեր գործերը դեպի վատն են գնում՝ ուղղակի մի գնացեք նրա հետ։

Կյանքի ամենալավագույն ուսուցիչը՝ փորձն է։ Ճիշտ է բավական թանկ է վերցնում, բայց փոխարենը շատ լավ է բացատրում։

Եթե սխալը կարելի է ուղղել՝ ուրեմն դու դեռ չես սխալվել։

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մուտք գործեցին իմ կյանք և այն դարձրեցին երջանիկ։ Շնորհակալություն նաև այն մարդկանց, ովքեր դուրս եկան իմ կյանքից և դարձրեցին այն էլ ավելի երջանիկ։

Միշտ կգտնվի մեկը՝ ում դուր չի գա այն ինչով զբաղվում ես։ Դա նորմալ է։ բոլորին անխտիր դուր են գալիս միայն փիսիկները։

Երբ ինչ-որ մեկը բարկացած է կամ նեղացած է Ձեզնից՝ ճնշեք նրան Ձեր պոզիտիվով։

Սեփական կյանքը պետք է այնքան ժամանակ հարամարեցնել, մինչև այն հարմար լինի մեր համար։

Չեմ ուզում Ձեզ վշտացնել, սակայն ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է։

Փոցխերի վրա ոտք չեմ դնում, ես արդեն դրանց վրա պարում եմ։

Երիտասարդության բաղադրատոմս. ուրախացեք ամեն մի մանրուքից և մի տխրեք ամեն մի տականքից։

Ամենալավ օրը, դա՝ այսօր է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
12 հումորային, բայց օգտակար մտքեր մեր կյանքի մասին
Բարին գործիր և այն անպայման ետ կվերադառնա (տեսանյութ)