fbpx

Կյանքի 27 կարճ խորհուրդ

Պարզ ուղեցույց երջանիկ կյանքի համար.

1. Գումար մի խնայիր հաճույքների վրա։

2. Դո՞ւր է գալիս՝ ասա։

3. Ապրիր այսօրով, որովհետև երեկը արդեն չկա, իսկ վաղը կարող է չգալ։

4. Անհասկանալի՞ է՝ հարցրու։

5. Ուզո՞ւմ ես հանդիպել՝ հրավիրիր։

6. Ուզո՞ւմ ես ինչ-որ բան՝ խնդրիր։

7. Աշխատիր չվիճել։

8. Ուզո՞ւմ ես հասկացված լինել՝ բացատրիր։

9. Եթե մեղավոր ես՝ մի անգամից ասա այդ մասին և մի փնտրիր արդարացումներ։

10. Միշտ հիշիր, որ յուրաքանչյուրն ունի իր ճիշտը և այն շատ հաճախ կարող է չհամընկնել քոնի հետ։

11. Խուսափիր հիմարների հետ շփումից։

12. Կյանքում ամենակարևորը՝ սերն է, մնացած ամեն ինչ դատարկություն է։

13. Մարդու պրոբլեմները գտնվում են միայն իր գլխում։

14. Շրջապատող աշխարհը ոչ չար է և ոչ էլ բարի։ Իր համար միևնույնն է կա՞ս դու, թե՞ ոչ։

15. Փորձիր հաճույք քաղել յուրաքանչյուր իրավիճակից։

16. Մի եղիր ձանձրալի։

17. Միշտ հիշիր, որ այլ կյանք դու չես ունենա։

18. Հեռուստացույց քիչ նայիր։

19. Հիշի՛ր որ դու ոչ ոքի, ոչինչ պարտք չես։

20. Հիշի՛ր որ ոչ ոք, ոչինչ քեզ պարտք չէ։

21. Քաղաքականությամբ մի զբաղվիր, այն չարացնում է մարդկանց։

22. Կյանքում միայն քեզ վրա հույս դիր։

23. Հավատա ոչ թե խոստումներին, այլ սեփական զգացողություններին։

24. Կանանց հետ, ինչպես երեխաների հետ, եղիր համբերատար և մի փոքր ներողամիտ։

25. Խղճա կանանց՝ նրանց ավելի դժվար է ապրել։

26. Երբ վատ տրամադրություն ունես՝ մտածիր, որ երբ մեռնես, այդ էլ չես ունենա։

27. Հիշիր որ այսօրը՝ քո կյանքի ամենալավ օրն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag