fbpx

12 զվարճալի փաստ մարդկային բնույթի մասին

Կյանքը շատ ավելի պարզ է, քան թվում է։ Օգտվեք այս փաստերից.

1. Երբ ծիծաղում են մի խումբ մարդիկ, ամեն մեկը բնազդաբար նայում է այն մարդուն ով իր համար առավել համակրելի է (կամ այն մարդուն, ում կուզեր տեսնել իր մտերիմների շարքում):

2. Երբ հարկավոր է կատարել որևէ պատասխանատու, կամ կենտրոնացում պահանջող աշխատանք, մի խոսքով այնպիսի գործողություն, որը ստիպում է Ձեզ նյարդայնանալ՝ կարելի է փորձել մաստակ ծամել: Ենթագիտակցական մակարդակում դա ասոցացվում է անվտանգության հետ, քանի որ, սովորաբար մենք ուտում ենք այն ժամանակ, երբ մեզ ոչինչ չի սպառնում:

3. Եթե ինչ-որ մեկը մեզ վրա բարկանում է, իսկ մենք այդ ընթացքում շարունակում ենք հանգստություն դրսևորել, ապա բարկությունը, հավանական է, ավելի սրվի: Սակայն հետագայում այդ մարդը ամոթ կզգա իր արարքի համար:

4. Եթե տրված հարցին մարդը պատասխանում է կիսատ, կամ փորձում է խուսափել, ապա պետք չէ կրկին հարցնել: Ավելի լավ է լուռ նայել նրա աչքերի մեջ: Նա, ամենայն հավանականությամբ կհասկանա, որ պատասխանը չի բավարարել զրուցակցին և կշարունակի խոսել:

5. Դեմքի արտահայտությունը, պարզվում է, կարող է լինել ոչ միայն զգացմունքների արդյունք, այլ նաև կարող է առաջ բերել այդ զգացմունքները: Հակառակ կապը աշխատում է գրեթե անխափան: Այնպես, որ եթե ուզում եք լինել երջանիկ, ապա ժպտացեք որքան հնարավոր է հաճախակի:

6. Ավելի լավ է խոսակցության մեջ և նամակներում չօգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ես մտածում եմ» կամ «ինձ թվում է»: Այդ արտահայտությունները անիքնավստահության տպավորություն են թողնում:

7. Կարևոր հարցազրույցից առաջ կարևոր է պատկերացնել, որ հարցազրույց վերցնողը մտերիմ մարդ է: Գրեթե միշտ մեզնից է կախված ինչպես ընկալել իրադրությունը, և մեր հանգստությունն ու մեղմությունը կարող են փոխանցվել զրուցակցին:

8. Եթե մեզ հաջողվի ի սրտե ուրախանալ ինչ-որ մեկի հետ հանդիպումից, ապա հաջորդ հանդիպմանը այդ մարդն էլ շատ ուրախ կլինի ձեզ հետ հանդիպել:

9. Մարդիկ հակված են համաձայնվել փոքր պարտք տալուն, այն բանից հետո երբ մերժել են Ձեզ մեծ պարտք տալ:

10. Ոչ քիչ օգտակար ինֆորմացիա կարելի է քաղել, ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին: Եթե, օրինակ, զրուցակցի ոտնաթաթերը նայում են մեզ հակառակ ուղղությամբ՝ դա նշանակում է, որ զրուցակիցը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել զրույցը:

11. Շատերս ենք ներկա գտնվել մի հավաքույթում, մի իրավիճակում, երբ պատճառ ունենք սպասել մեր հասցեին սուր քննադատության: Այդ դեպքերում ավելի լավ է նստել այն մարդու կողքը՝ ումից սպասում եք քննադատությունը: Պրակտիկան ցույց է տալիս՝ նա կսպառի իր բոլոր կրքերն ու հարձակվելու մտադրությունը, կամ ծայրահեղ դեպքում ավելի մեղմ կլինի:

12. Մարդկանց մեծ մասը չի տարբերում շքեղությունը սովորական ինքնավստահությունից: Եթե կարողանաք ամբողջ ձեր տեսքով ինքնավստահություն ցուցադրել՝ մարդիկ կձգվեն դեպի ձեր կողմ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
12 զվարճալի փաստ մարդկային բնույթի մասին
Ոսկե և լուսնային մեդուզաների լիճը