fbpx

20 վառ ցիտատներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Շրջապատող մարդկանց հետ հարաբերությունները՝ հեշտ բան չէ։ Էլ չենք խոսում այն մասին, որ ինքդ քեզ հետ, երբեմն դժվար ես լեզու գտնում։

 

Mediamag-ը հավաքել է 20 ցիտատ, որոնք կօգնեն կյանքի որոշ հարցերում.

Երբեք մի ընդունեք այն մարդու խորհուրդները, ով այն մարդը չէ, ում դուք ձգտում եք հասնել։

Բոդո Շիֆեր

Եթե Ձեր միակ աղոթքը, որ ասում եք ամբողջ կյանքի ընթացքում դա «շնորհակալությունն է»՝ ապա դա արդեն բավարար է։

Մայսթեր Էկխարդ

Նույնիսկ ոչ մեծ ժպիտից, օրգանիզմում անպայման սատկում է մի փոքրիկ մանրէ։

Յուրի Նիկուլին

Հինգ տարեկանում ես սովորեցի կարդալ։ Դրանից առավել կարևոր իրադարձություն իմ կյանքում այլևս չի եղել։

Մարիո Վարգաս Լյոսա

Ես այնպես եմ գրում, որ կարծես փրկում եմ որևէ մեկի կյանքը։ Հնարավոր է, որ դա հենց իմ կյանքն է։

Կլարիսի Լիսպեկտոր

Ճանապարհորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես։

Էռնեստ Հեմինգուեյ

Մշակույթը՝ դա Ձեր օպերացիոն համակարգն է։

Թերենս Մաքքենա

Հուսալքությունից հետո գալիս է հանգստությունը։ Իսկ հույսից խելագարվում են։

Աննա Ախմատովա

Բոլոր արվետսները ինքնակենսագրական են։ Մարգարիտը՝ ոստրեի ինքնակենսագրականն է։

Ֆեդերիկո Ֆելլինի

Իսկական ուսուցիչները օգտագործում են իրենց որպես կամուրջ, և հրավիրում են իրենց աշակերտներին անցնել դրա վրայով։ Իսկ հետո, անցկացնելով աշակերտներին մյուս կողմ, նրանք ուրախությամբ քանդում են այդ կամուրջը, ոգեշնչելով աշակերտներին կառուցել իրենց սեփականը։

Նիկոս Կազանդզակիս

Զինվորը՝ կենդանական աշխարհի էվոլյուցիայի վերջին օղակն է։

Ջոն Սթեյնբեկ

Գրքերն ունեն նույն թշնամիները, ինչ մարդիկ՝ կրակ, խոնավություն, կենդանիներ, եղանակ և սեփական պարունակությունը։

Պոլ Վալերի

Մարդիկ նման են գրքերին՝ նույն տառերն են, սակայն պարունակությունն է տարբեր։

Գի դե Մոպասսան

Անվտանգ ճանապարհ ուղղարկում են միայն թույլերին։

Հերման Հեսսե

Մոլորակին պետք չեն մեծ քանակությամբ «հաջողակ մարդիկ»։ Մոլորակը խիստ կարիք ունի խաղաղապահների, բուժողների, պատմիչների և բոլոր տեսակները սիրողների։ Նա կարիք ունի մարդկանց, ում կողքը հաճելի է ապրել։ Մոլորակը կարիք ունի բարոյական մարդկանց, ովքեր պատրաստ են նետվել պայքարի հանուն աշխարհը կենդանի և մարդասեր դարձնելու։ Իսկ այդ որակները շատ քիչ ընդհանրություններ ունեն «հաջողության» հետ, ինչպես ներկա պահին այն ընկալվում է մեր հասարակությունում։

Դալայ Լամա

Փարոսը ամբողջ ծովափով մեկ չի վազվզում, որպեսզի նավ գտնի։ Նա ամուր կանգնած է մի տեղում և լույս է տալիս։

Էնն Լամոտտ

Ես բոլոր մեղքերից ամենամեծ մեղքն եմ գործել՝ ես չեմ եղել երջանիկ։

Բորխես

Բոլոր ասելիքները, որոնք պետք է ասվեին՝ արդեն ասված են։ Բայց քանի, որ ոչ ոք դա չի լսել, այն պետք է կրկնվի։

Անդրե Ժիդ

Ամբողջ օրը փորձարկեք Ձեր բարությունը Ձեզ շրջապատող մարդկանց վրա, և կհասկանաք, որ այժմ Դուք երկնքում եք։

Ջեկ Կերուակ

Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ այն դառնում է իրենց համար գլխացավանք։ Սովորեք ավելի հաճախակի ծիծաղել։ Ըստ իս, ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը։

Օշո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
20 վառ ցիտատներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Ծանոթացեք Րաֆֆի, մեր տաղանդավոր հրաշամանուկը