fbpx

Ինչո՞ւ են տանից հեռանում փողերը: Բարեկեցության գաղտնիքը

Ասում են, եթե հետևեք այս ցուցումներին, ապա Ձեր ֆինանսական վիճակը արդեն 2-րդ շաբաթում կսկսի լավանալ:

Այս բոլոր խորհուրդները՝ վաստու առատություն ոլորտի մասնագետների երկար տարիների աշխատանքի արդյունքն են: Սրանք մարդիկ են, ովքեր գիտեն, որ հաճախ փողի հետ կապված պրոբլեմները թաքնված են ինտերիերի պլանավորման մեր մոտեցման մեջ: Նրանք գտել են այն պատճառները, որոնց շնորհիվ փողը «չի համակերպվում» Ձեր միջավայրին: Ահա նրանք.

1. Հաշվարկել տան հյուսիսային կողմը

Փողի հիմնական հոսքը, այսինքն նյութական բարեկեցությունը գալիս է մեր տուն` հյուսիսից: Այսինքն՝ ինչ պետք է անել առաջին հերթին, դա հաշվարկել ամբողջ հյուսիսային սեկտորը: Կարգի բերել, հեռացնել ավելորդությունները և առավելագույնս մաքրություն պահպանել:

2. Հեռացնել աղբի դույլը խոհանոցի լվացարանի տակից

Սա ամենաառանցքային նրբություններից մեկն է: Աղբը շատ ուժեղ կերպով խցանում է ջրի տարերքը, իսկ ջուրը մեր տուն է բերում առատության էներգիան, բարեկեցությունը:

3. Հետևեք լվացարանի մաքրությանը

Էլ ի՞նչն է գողանում մեր բարեկեցությունը: Հետևեք լվացարանի մեջի և տակի եղածի մաքրությանը: Լվացարանի, ջրի կողքի աղբը, կեղտը շատ ուժեղ կերպով մեզանից հեռացնում է փողը: Տանը կեղտոտ ամանեղեն պետք է չլինի:

4. Հյուսիսային մասից հեռացնում ենք կրակի բոլոր տարրերը

Քանի որ հյուսիսը՝ մաքուր կերպով դա ջրի սեկտորն է, ապա այնտեղից պետք է հեռացնել բոլոր այն ամենը՝ ինչը կապված է կրակ տարերքի հետ: Պետք է հեռացնել մոմերը, տաքացուցիչ սարքերը, կրակ պատկերող նկարները, չափազանց կարմիրը կամ չափազանց նարնջագույնը և այլն: Բնական է տաքացուցիչ մարտկոցները պետք չէ հեռացնել: Շարժվում ենք խելամիտ: Լավագույն գույնը հյուսիսի համար՝ դա կանաչն է:

5. Թանկարժեք իրերը պահում ենք հյուսիսային մասում

Թանկարժեք իրերը պահում ենք հյուսիսային մասում: Կարելի է պահել փող, թանկարժեք թղթեր, փաստաթղթեր և այլն:

6. Սառնարանը լցրեք թարմ մրգերով

Հետևեք, որպեսզի Ձեր տանը միշտ լինեն թարմ մրգեր: Կարելի է սեզոնային, ոչ թանկարժեք, բայց որպեսզի դրանք լինեն:

7. Առատությունը գալիս է այնտեղ, որտեղ կան ծաղիկներ

Տանը առատություն կավելացնեն ծաղիկները: Կարևոր չէ լինեն դրանք քաղված ծաղիկներ, թե ծաղկամանի մեջ տնկած: Որքան հաճախ և շատ լինեն Ձեր տանը ծաղիկներ, այնքան շատ կլինի առատության էներգիան:

Հետևեք խորհուրդներին և կատարեք փորձարկումներ: Իհարկե, բնական է, որ շատ-շատերը սնահավատորեն կմոտենան այս խորհուրդներին, քանի որ այն մի փոքր միստիկա է հիշեցնում, սակայն կարելի է փորձել, մանավանդ որ խորհուրդները այսպես թե այնպես օգտակար են: Իսկ միգուցե և դրանք բարեկեցություն ապահովեն Ձեզ:

Mediamag-ը ցանկանում է, որպեսզի ամեն հայ տուն լինի բարեկեցիկ: Եղեք երջանիկ, հարգելիներս…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ են տանից հեռանում փողերը: Բարեկեցության գաղտնիքը
Ի՞նչ է կյանքը (գրում են ընթերցողները)