fbpx

Գյոթեի 30 կարկառուն ցիտատները

[infobox title=’Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե’]Աշխարհահռչակ գրող,  բոլորին հայտնի «Ֆաուստի» հեղինակը:[/infobox]

MediaMag-ը Ձեզ է ներկայացնում Գյոթեյի կարկառուն ցիտատների հավաքածուն.

1. Մենք մեր ցանկություններից առավել հեռու չենք լինում, որքան այն ժամանակ, երբ կարծում ենք, որ տիրում ենք ցանկություններին:

2. Երկու վիճող մարդկանցից առավել մեղավորը նա է, ով խելացի է:

3. Ճարտարապետությունը՝ քարացած երաժշտություն է:

4. Վարքը՝ դա հայելի է, որում ամեն մեկը ցուցադրում է իր պատկերը:

5. Ամեն մեկը լսում է այն, ինչ հասկանում է:

6. Հումորը՝ հանճարեղության տարրերից մեկն է:

7.  Տաղանդը հասունանում է լռության մեջ, բնավորությունը կոփվում է կյանքի փոթորկում:

8. Ոչինչ կորսված չէ, քանի դեռ կորսված չէ ամեն ինչ:

9. Ապրում ես միայն մեկ անգամ:

10. Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես:

11. Կյանքի նպատակը՝ դա հենց կյանքն է:

12. Ասում են, որ ճշմարտությունը գտնվում է երկու հակադիր կարծիքների միջև: Ոչ մի դեպքում: Դրանց միջև ընկած է պրոբլեմը:

13. Ըստ տղամարդու կողմից ընտրված հարսնացուի, հեշտությամբ կարելի է դատել, թե ինչպիսին է նա և գիտի՞ արդյոք նա իր արժեքը:

14. Խելացի մարդը նա չէ, ով շատ բան գիտի, այլն նա, ով գիտի ինքն իրեն:

15. Բավարար չէ միայն գիտելիք ստանալ, անհրաժեշտ է գտնել դրան կիրառություն: Բավարար չէ միայն ցանկանալ, անհրաժեշտ է գործել:

16. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատ գինիներ խմենք:

17. Մարդու բնավորությունը ոչնչում այդքան ակնհայտ չի դրսևորվում, որքան այն բանում, ինչը նա ծիծաղելի է համարում:

18. Զգացմունքները չեն խաբում: Խաբում են դրանցով կազմված դատողությունները:

19. Այն, ինչ գնահատվում է առավել, երբեք չպետք է ենթարկվի նրան՝ ինչ համարվում է նվազ:

20. Այնտեղ, որտեղ հիմարությունը օրինակելի է, այնտեղ խելացիությունը խելագարություն է:

21. Տվեք մարդուն նպատակ, հանուն որի արժե ապրել, և նա կգոյատևի յուրաքանչյուր իրավիճակում:

22. Ով զգում է իր համակրելիությունը, նա էլ դառնում է համակրելի:

23. Եթե ծիածանը երկար է մնում, նրա վրա այլևս չեն նայում:

24. Ամենածիծաղելի ցանկությունը՝ դա ցանկությունն է դուր գալ բոլորին:

25. Միայն իրապես երջանիկ և մեծագույն է նա, ում պետք չէ իրենից որևէ բան ներկայացնելու համար՝ ոչ ենթարկվել, և ոչ էլ հրամայել:

26. Սերը՝ իդեալական բան է, ամուսնությունը՝ իրական: Իդեալականի և իրականի խառնումը երբեք անպատիժ չի անցնում:

27. Միայն նա է արժանի կյանքին և ազատությանը, ով ամեն օր դրանց համար մարտի է ելնում:

28. Արդյո՞ք սերը որևէ ընդհանուր բան ունի խելքի հետ:

29. Մենք սովորել ենք, որ մարդիկ ծաղրում են այն ամենը՝ ինչ չեն հասկանում:

30. Մարդը պետք է հավատա, որ անհասկանալին կարելի է հասկանալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag