Կելտերը կապում էին կենդանիների տարբեր տեսակները մարդկանց հետ։ Հետաքրքիր հորոսկոպ։ Ստուգեք Ձեզ.
Կռունկ
21 հունվարի – 17 փետրվար
Դուք թաքնված եք հոգու խորքում։ Շատ բան եք պահում ձեր ներսում։ Ընկերության մեջ դուք կարող եք բացվել, սակայն միևնույնն է, դա ամբողջական պատկերը չէ։ Գերադասում եք սեփական, գողտրիկ ընկերությունը։
Դուք խելացի, տաղանդավոր մարդ եք։ Դուք զարմանալի ունակություններ ունեք։ Մտածող և մտախոհ։ Յուրահատուկ հոգեկան աշխարհ ունեք, որը անընդհատ աճում է։
Փոկ
18 փետրվար – 17 մարտ
Դուք կարեկցող և ազնիվ մարդ եք։ Ունակ եք խորը և շատ նուրբ զգալ, նաև ջերմ սիրել։ Երազող և ռոմանտիկ, ուժեղ զարգացած երևակայությամբ։ Դուք ճկուն եք և հեշտ եք հարմարվում յուրաքանչյուր իրավիճակին։ Դուք հեշտությամբ եք հարմարվում կյանքի յուրաքանչյուր իրավիճակում։ Դուք հատուկ առատաձեռն եք այն մարդկանց հանդեպ, ովքեր կարևոր են Ձեզ համար։
Արջ
18 մարտ – 14 ապրիլ
Դուք հոգով ուժեղ և խիզախ եք։ Նույնիսկ ագրեսիվ եք, երբ խոսքը գնում է այն բանի մասին՝ ինչը ուզում եք ստանալ։ Իսկ երբ խոսքը գնում է Ձեր հարազատների մասին՝ մի քայլ անգամ ետ չեք գնա։ Դուք շատ լավ բնազդներ ունեք և միշտ գիտեք ինչ քայլ անել հաջորդ պահին։ Բնույթով իսկական ռազմիկ և պաշտպան։
Բայց նաև շատ կայտառ եք և արկածախնդիր։ Լի եք անսպառ էներգիայով, տարբեր արկածների համար։
Օձ
15 ապրիլ – 12 մայիս
Շատ սուր եք մտածում։ Զարմանալի հիշողություն ունեք և դուք ներթափանցելով կարողանում եք լուծել պրոբլեմները։ Բնույթով բուժակ եք, հակված եք հոգ տանել մարդկանց մասին։ Ձեր ընտանիքը Ձեզ համար ամենաթանկարժեք բանն է կյանքում։ Դուք Ձեզ չեք կարող պատկերացնել առանց ընտանիքի։ Ձգտում ունեք մոգության և միստիկայի։
Մեղու
13 մայիս – 9 հունիս
Սոցիալական և ընկերասեր մարդ եք։ Ամենահարմարավետը Ձեզ համար ամբոխում է։ Խարիզմատիկ եք և հետաքրքիր։ Լավ կազմակերպիչ և առաջնորդ։ Դուք ակտիվ, անընդհատ զբաղված մարդ եք։ Հակված եք շարժուն ապրելակերպին։ Հեշտ շփվող եք։ Սիրում եք ինքնաարտահայտվել։
Ջրասամույր
10 հունիս – 7 հուլիս
Աջակցող եք և հոգատար։ Գնահատում եք մարդկային կյանքը և գտնում եք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է կարեկցանքի։ Դուք լի եք լավատեսությամբ և ներշնչանքով։ Դուք զգում եք, երբ մարդկանց Ձեր օգնությունն է անհրաժեշտ։
Հեշտությամբ լեզու եք գտնում յուրաքանչյուրի հետ և հատկապես մտերիմ եք հարազատների հետ։ Եվ ընդհանրապես Ձեզ ավելի հեշտ է բոլոր գործերը լուծել ընտանիքի հետ և ազատ ժամանակը անց կացնել ընտանիքում։
Կատու
8 հուլիս – 4 օգոստոս
Անկախ եք և կամակոր։ Երբեք չեք փոխում Ձեր տեսակետը։ Ամեն ինչում հավատարիմ եք, վստահելի և ազնիվ։ Շատ հավատարիմ եք ընտանիքին։
Հեռու եք մնում նրանցից, ում չգիտեք, և մոտ եք թողնում միայն այն ժամանակ, երբ մի լավ «տնտղած եք» լինում։ Զգայուն և հանելուկային մարդ։ Շարժուն և ճկուն։
Սաղմոն
5 օգոստոս – 1 սեպտեմբեր
Խելացի եք և իմաստուն։ Ուշադիր դիտորդ եք, հակված եք նկատել ամեն ինչ։ Հիմնավորման զարմանալի ունակություններ ունեք, դժվար հասկացությունները ընկալում եք մի անգամից։ Աբստրակտ եք մտածում։ Իմաստություն եք փնտրում տարբեր ձևերում։ Հետաքրքրված եք պատմությամբ, գրականությամբ, արվեստով, փիլիսոփայությամբ և գիտությամբ։ Դուք ուզում եք հետք թողնել այս աշխարհում։ Փորձում եք արտահայտել Ձեր ստեղծագործական ձիրքը։
Կարապ
2 սեպտեմբեր – 29 սեպտեմբեր
Լուռ և անվրդով եք։Երջանիկ եք, երբ կարողանում եք թուլանալ և հաճույք ստանալ աշխարհից։ Դուք գեղեցիկ եք թե՛ ներքուստ, և թե՛ արտաքնապես։ Հեշտությամբ եք ներս թողնում սիրո էներգիան։
Միաժամանակ կայուն եք և ուժեղ։ Կարող եք անվտանգություն ապահովել և ընտանիքին և ընկերներին։ Օժտված եք խորը էմոցիաներով և շատ զգայուն եք, չնայած ինքներդ Ձեզ թույլ չեք տալիս դա ցուցադրել։
Սագ
30 սեպտեմբեր – 27 հոկտեմբեր
Հնարամիտ մարդ եք։ Առաջնահերթ գնահատում եք կյանքում կայունությունը։ Երբ Ձեզ ստաբիլ եք զգում, ապա ցուցաբերում եք ստեղծագործական, գեղարվեստական հաջողություններ։ Նաև շատ սրամիտ եք։ Անընդհատ սովորում եք և ձեռք եք բերում նոր ունակություններ։
Բու
28 հոկտեմբեր – 24 նոյեմբեր
Շատ խելացի եք, բայց Ձեր պայծառ մտքերը պահում եք Ձեր մեջ։ Սիրում եք առանձնանալ։
Ուրիշները գերված և հիացած են Ձեզնով, բայց դուք դժվար թե նկատում եք նրանց։ Ուժեղ ձգողականություն ունեք։ Կրքոտ եք և կտրուկ։
Դուք ավելի էմոցիոնալ և զգայուն եք, քան մարդիկ մտածում են Ձեր մասին։
Ագռավ
25 նոյեմբեր – 23 դեկտեմբեր
Դուք շատ արդյունավետ եք աշխատանքում ։ Կարևոր չէ ինչ եք ուզում կյանքից, դուք լի եք վճռականությամբ հասնել դրան։ Անվերջ պոտենցիալ ունեք։
Դուք անընդհատ փոխում եք Ձեր կյանքը մինչև չգտնեք բավականաչափ հարմարավետություն։
Եղջերու
24 դեկտեմբեր – 20 հունվար
Հպարտ և անկախ անձնավորություն եք։ Դուք միշտ հոգ եք տանում ինքներդ Ձեր մասին և շատ գրավիչ եք։ Դուք մի փոքր հեռու եք Ձեզ պահում աշխարհից, բայց չանայած այդ ամենին՝ լավ գլուխ եք հանում աշխարհից։
Դուք որքան հոգևոր եք, այնքան բնազդային։ Մեծագույն հաճույք եք ստանում շրջագայություններից։ Նաև շատ եք սիրում բնությունը։