fbpx

20 շքեղագույն ցիտատներ Քլայվ Լյուիսից

Անգլիական և իռլանդական գրող, բանաստեղծ, փիլիսոփայության մագիստր և աստվածաբան Քլայվ Լյուիս: Հայտնի է միջնադարյան գրականությանը վերաբերող աշխատություններով և քրիստոնեական ապոլոգետիկով: Հայտնի է նաև ֆենթեզի ոճում իր գեղարվեստական ստեղծագործություններով: Ստեղծել է շատերի կողմից սիրված Նարնիյա երկիրը: Այնտեղ երազում են ընկնել թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները: Նրա այդ գրքերը իսկական ճանապորհորդություն են մարդու հոգու խորքերը:

 

Այս ցիտատները լի են օգտակարությամբ և խորը իմաստով:

1. Ամեն մարդ ստանում է կյանքում այն, ինչ ուզում է: Բայց ոչ բոլորն են դրանից հետո ուրախ:

2. Ես գրել եմ այն, ինչ միշտ ցանկացել եմ կարդալ: Մարդիկ դա չէին գրել, ստիպված էի դա ինքս անել:

3. Երբեմն օգտակար է ամեն ինչ կորցնել, որպեսզի հասկանալ, թե ինչ է իրականում մեզ պետք:

4. Ապագան դա այն է՝ դեպի ինչը 60 րոպե արագությամբ սլանում ենք ամենքս:

5. Սիրո ամենագլխավոր թշնամին դա անտարբերությունն է, այլ ոչ թե ատելությունը:

6. Նրանից, թե ինչ մարդ ես դու և որտեղից ես նայում, կախված է այն, թե ինչ ես տեսնում և լսում:

7. Երբ դու վախենում ես՝ ավելի լավ է շրջվել դեմքով դեպի վախը և զգալ հուսալի, ջերմագին ինչ-որ բան մեջքի ետևում:

8. Կգա ինչ-որ ժամանակ և դուք նույնպես կդառնաք բավականաչափ մեծահասակ, որպեսզի կրկին սկսեք հեքիաթներ կարդալ:

9. Երեխաների համար գիրքը, որը դուր է գալիս միայն երեխաներին՝ վատ գիրք է: Լավերը՝ լավն են բոլորի համար:

10. Որպեսզի հաղթել չարին աշխարհում, հարկավոր է հաղթել նրան մեր ներսում:

11. Ծարավը ինչ-որ մեկին տիրանալու, ում չես կարող փոխարենը որևէ բան առաջարկել՝ քայքայում է սիրտը:

12. Սիրողները երբեմն պետք է ցավեցնեն սիրելիին:

13. Մի ծաղրիր նրանց, ովքեր թույլ են քեզնից, քեզնից ուժեղների հետ՝ ինչպես կուզես:

14. Եթե դուք մտածում եք, որ չեք տառապում հպարտությամբ՝ դուք իրոք դրանով տառապում եք:

15.  Հոգում, ինչպես և հողում ոչ բոլոր գեղեցիկն է ամենախորը արմատ գցում:

16. Հերիք է արթնացնել հիշողությանը, և այն անմիջապես վեր է ածվում իշխող բռնակալի:

17. Հասուն տարիքի հասածները միշտ բարի են երիտասարդների հանդեպ, և ամենազբաղված մարդիկ միշտ պատրաստ են ժամանակ տրամադրել ուրիշներին:

18. Լացելը վատ չէ, քանի դեռ լացում ես, բայց վաղ թե ուշ արցունքները վերջանում են, և այդ ժամանակ պետք է որոշել՝ ի՞նչ անել:

19. Պետք չէ ժամանակ ծախսել հասկանալու վրա՝ սիրում ես մարդուն, թե ոչ: Գործիր այնպես, կարծես դու վստահ ես, որ սիրում ես նրան:

20. Դու հոգի չունես: Դու հոգի ես: Դու ունես մարմին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
20 շքեղագույն ցիտատներ Քլայվ Լյուիսից
Իսկ դուք կկարողանա՞ք անցնել աշխարհագրության այս դժվարին ԹԵՍՏԸ