fbpx

12 պարզ խորհուրդ, որոնք կփրկեն Ձեր հագուստն ու կոշիկները

Mediamag-ը հավաքել է մի քանի խորամանկություններ, որոնք թույլ կտան հեշտությամբ խուսափել՝ սիրելի հագուստեղենի և կոշկեղենի հետ կապված խնդիրներից։

1. Բուրդ թողող վերնաշապիկը՝ բավական է գիշերը դնել սառանարանի սառցախցիկը, որպեսզի առավոտյան առանց խնդիրների կարողանալ այն հագնել։ Եվ կարող եք չվախենալ, այն չի վնասվի։

4506483_dc53a2e6

2. Դուք արդեն երկու անգամ լվացեք եք սպիտակ վերնաշապիկը, սակայան թևատակի մասերում չե՞ն վերացել դեղին բծերը։ Ելք կա։ Կիտրոնաջուրն ու սոդան կփրկեն Ձեր հագուստը։

4506482_10480ebd

3. Սիրելի հագուստը հագնելիս այն կեղտոտել եք շրթներկո՞վ կամ դիմահարդարման կրեմո՞վ։ Հոգ չէ։ Սափրվելու փրփուրը կգա Ձեզ օգնության։

4506486_f801a4fd

4. Երևի հնարավոր չէ գտնել մի մարդ, ով երբևէ գոնե մեկ անգամ չի կաթեցրել կարմիր գինի հագուստին կամ ճերմակ սփռոցին։ Դուք չեք հավատա, սակայն գինու բծերը հեշտությամբ կարելի է վերացնել։ Բծերի վրա լցրեք մի փոքր սպիտակ գինի, իսկ վրայից էլ սոդա։

4506481_8df82433

5. Դուք գեղեցիկ կոշիկներ եք առել, սակայն դրանք սեղմո՞ւմ են։ Խնդիր չէ։ Պոլիէթիլենե տոպրակները լցրեք ջրով, տեղադրեք կոշիկի մեջ և գիշերը դրանք դրեք սառցախցիկը։

4506485_158390da

6. Շատերն են սիրում բարձր ճտքավոր կոշիկներ, բայց բոլորովին չգիտեն ինչպես դրանք պահպանել։ Որպեսզի դրանք չճմրթվեն և թարմ տեսք ունենան, հարկավոր է դրանց մեջ տեղադրել ոլորած ամսագիր կամ թերթ։ Ամսագիրը թույլ կտա ճտքերին պահպանել տեսքը և չճմրթվել։

4506484_9409985e

7. Ամառվա համար գնել եք նոր բոկամաշիկներ (босоножки), իսկ դրանց բարակ ամրակապերը վե՞րք են անում ոտքերը։ Ելք կա։ Եթե կրունկներին քսել պինդ դեզադորանտ, ապա ամրակապերը այլևս չեն ցավեցնի ոտքերը։

4506487_82651122

8. Շատ հաճախ մետաղական կայծակաճարմանդները (металлические молнии) «քարանում են» և հնարավոր չի լինում դրանք շարժել։ Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս քսել դրանք օճառով, հիգիենիկ շրթներկով կամ հասարակ մատիտով։

4506490_fc87d2e5

9. Ինչպե՞ս մաքրել սպորտային կոշիկների սպիտակ տակերը։ Շատ պարզ։ Խառնեք լվացող միջոցն ու սոդան մեկ ամանի մեջ և ատամի խոզանակի օգնությամբ քսեք այն տակերին։

4506491_b63bc8bc 4506492_f7ccfa64

10. Շատ հաճախ, ակնոցի վրայի ամրացնող պտուտակները թուլանում են և կարող են կորել։ Որպեսզի դրանք չթուլանան և չկորչեն, քսեք դրանց վրա եղունգի անգույն լաք։

4506488_65b709ca

11. Ստատիկ էլեկտրականությունից կարելի է ազատվել, եթե չոր անձեռոցիկը քսեք էլեկտրականացող հագուստին։

4506489_af66a06d

12.  Շրթներկով կեղտոտված հագուստը կարելի է մաքրել մազի լաքի օգնությամբ։

4506493_edc0afff


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
12 պարզ խորհուրդ, որոնք կփրկեն Ձեր հագուստն ու կոշիկները
ԹԵՍՏ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները