Բոլորս գիտենք, որ համբույրը օգնում է երկու մարդկանց մտերմանալ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Համբույրը մեր կյանքի բաղկացուցիչ մի մասն է: Դժվար թե մենք կարողանանք պատկերացնել մեր կյանքն առանց համբույրի:
Սակայն կան մարդիկ՝ նույնիսկ ազգեր, ժողովուրդներ, ովքեր նույնիսկ չեն էլ կասկածում ինչ է համբույրը:
Եվ այսպես ծանոթանանք այդ ժողովուրդներին.
Տոնգո կղզիներ
Բարեկամության կղզիներում, մարդիկ վերցնում են դիմացինի ձեռքը և ուժեղ շփում իրենց քթին կամ բերանին: Դա մեծ հարգանքի նշան է:
Չիտտատոնգ
Չիտտատոնգի բարձրունքներում բնակվող ցեղերի լեզվում չկա «համբույր» բառը, բայց փոխարենը կա՝ «հոտոտիր ինձ»:
Նոր Զելանդիա
20-րդ դարի 50-ականներին հայտնաբերվել է Ջեյմս Կուկի ճանապարհորդությունների ընթացքում արված ձեռագրերը: Նոր Զելանդիայից իր ձեռագրերում նա բերում է հետևյալ փաստը՝ հանդիպման ժամանակ, վայրենիները միմյանց ուսերին էին գցում տերևներից պատրաստած ծածկոցներ և բարձր խռխռացնում էին, քթանցքները քաշելով օդը:
Ֆուգա կղզիներ
Ֆիլիպիններում գտնվող Ֆուգա կղզու պապուասներն ու սովորական բնակիչները միմյանց ողջունելիս միշտ գլխավերևում պահում են հոտավետ որևէ մի բան, որպեսզի իրեն ողջունող մարդու համար «համեղ լինի»:
Սոկոտրա կղզիներ
Հնդկական օվկիանոսում, Սոմալիի ափերի մոտ գտնվող Սոկոտրա կղզում, մարդիկ միմյանց ողջունելիս համբուրում են միմյանց ուսերը և ուժեղ կսմթում են մատները: Դա լավ տրամադրության նշան է:
Բիրմա
Բիրմացիների համար երկու մարդու միջև ամենակարևորը՝ շնչառությունն է: Նրանք շնչում են միմյանց վրա, այդպիսով արտահայտելով իրենց զգացմունքները:
Չինաստան
Չինացիները քթերով միմյանց են դիպչում ավելի հաճախ, քան մենք սեղմում ենք միմյանց ձեռքը: Նաև, ողջույնի սովորական ժեստ է համարվում քթով դիպչելը դիմացինի այտին:
Ճապոնիա
Ճապոնիայում անտաշության գագաթնակետ է համարվում համբուրվել մարդկանց ներկայությամբ: Ճապոնիայում համբույրը թույլատրված է միայն մի ձևով՝ երկու մարդ կանգնում են իրար դիմաց, 1 քայլ հեռավորության վրա խոնարհվում և շուրթերով շատ թեթև հպվում միմյանց: