fbpx

Ժամանակակից 10 հրաշամանուկները

WunderkindՄեզնից շատերը ձգտում են սեփական մասնագիտության մեջ կատարելության հասնել:

Շատերին հաջողվում է մասնագիտական գագաթնակետին հասնել մեծ տարիքում, սակայն աշխարհի երեսին բնակվում են այնպիսի տաղանդավոր մարդիկ, որոնք նույնիսկ մանկական տարիքում իրենց մասնագիտական տաղանդով և հմտություններով գերազանցում են շատ մեծահասակների:

Մարդկության պատմության ընթացքում հայտնի են բազմաթիվ հրաշամանուկներ (վունդերկինդներ):

Ձեզ եմ ներկայացնում մեր ժամանակների հրաշամանուկներ, որոնք աչքի են ընկել տարբեր բնագավառներում: Եվ այսպես.

10. Միկաելա Ֆուդոլինգ (Mikaela Fudolig)

e3fac132f0fd8b9f8b377be5129ad6a4

Ծնվել է 1991թ.:

Միկաելան ընդունվել է ֆիլիպինյան համալսարան 11 տարեկանում: 16 տարեկանում գերազանցությամբ ավարտել է համալսարանը և ստացել կարմիր դիպլոմ ֆիզիկայից: Այդ ժամանակ իր տարեկիցները նոր-նոր ավարտում էին դպրոցը:

Ներկա պահին աղջիկը հանդիսանում է ասպիրանտ և դասախոս իր հարազատ համալսարանում: Նա դասավանդում է էկոնոֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում բիոլոգիական համակարգերում:

9. Ակրիտ Ջասվալ (Akrit Pran Jaswal)

95eb24df6f2549c6edcff348d3621871

Ծնվել է 1993թ.:

Այս հնդիկ տղան դարձավ հանրաճանաչ այն բանից հետո, երբ կատարեց առաջին վիրահատությունը 7 տարեկանում: Արդեն այն ժամանակ նրան համարում էին բժշկական հանճար: Այն ժամանակ նա վիրահատեց 8-ամյա մի տղայի, որը այրվածքներ էր ստացել:

Այն ժամանակ Ակրիտը ամպուտացրել էր տղայի մատները: Փոքրիկ տաղանդը ընդունվել է համալսարան 12 տարեկանում, իսկ արդեն 17 տարեկանում աշխատում էր մագիստրոսական թեզի վրա կիրառական քիմիա մասնագիտությամբ: Այսօր նա զբաղված է քաղցկեղի դեմ դեղամիջոցի փնտրտուքներով:

[uppod video=”http://youtu.be/RsNczyEuZJ0″ align=”center”]

8. Թեյլոր Ուիլսոն (Taylor Ramon Wilson)

12e9cb3b3b94352d8719762cd724f099

Ծնվել է 1994թ.:

Թեյլոր Ուիլսոնը աշխարհում ամենաերիտասարդ մարդն է, ով ստեղծել է աշխատող ֆյուզոր՝ սարք որը նախատեսված է միջուկային սինթեզը մոդելավորելու համար: Նա պատրաստել է ռումբ 10 տարեկանում, իսկ ֆյուզորը ստեղծել է երբ նա նոր-նոր դառնում էր 14 տարեկան:

2011թ. մայիսին տղան հաղթում է Intel International Science and Engineering Fair միջազգային մրցույթում՝ այնտեղ ներկայացնելով իր ճառագայթման դետեկտորը:

2013թ. փետրվարին նա ելույթ ունեցավ TED 2013 կոնֆերանսում և պատմեց իր մտքերի մասին.

[uppod video=”http://youtu.be/UBuMAsipz98″ align=”center”]

7. Քեմերոն Թոմսոն (Cameron Thompson)

98799524719d9bdf2e57f3ec02b9a2a1

Ծնվել է 1997թ.:

Քեմերոնը մաթեմատիկական հրաշամանուկ է Ուելսից: Երբ նա 4 տարեկան էր նա ուղղեց իր ուսուցչուհուն, ով ասում է, որ 0-ն ամենափոքր թիվն է: Քեմերոնը նշեց որ ուսուցչուհին մոռացել է բացասական թվերի մասին:

Նա համալսարանում սկսել է ուսումնասիրել բարձրագույն մաթեմատիկա 11 տարեկանում: Նույն տարիքում նա երկու ավարտական քննություն է հանձնում մաթեմատիկայից և բարձրագույն մաթեմատիկայից: Այդ ժամանակ նրան ցուցադրեցին BBC հեռուստատեսությամբ անչափահաս հանճարների մասին հաղորդման շրջանակներում:

Սակայն Քեմերոնը դժվարություններ ունի այլ առարկաների սովորելու հարցում քանի որ նրա մոտ առկա է Ասպերգերի սինդրոմ (աուտիզմի տեսակ): Բայց չնայած սրան, Քեմերոնը անկասկած մաթեմատիկական հանճարի մարմնացում է:

6. Ջեյքոբ Բառնեթ (Jacob Barnett)

b031826744e4e96ca391e728963ddd87

Ծնվել է 1999թ.:

Ջեյքոբը ամերիկյան մաթեմատիկոս է: Երբ տղան 2 տարեկան էր, նրա մոտ աուտիզմի ծանր տեսակ է հայտնաբերվել: Բժիշկները ասում էին, որ երեխան հնարավոր է չկարողանա խոսալ, կարդալ, կատարել առօրյա ամենապարզ գործողությունները և որ նույնիսկ նրա մոտ հնարավոր է դժվարություններ առաջանան ինքն իրեն սպասարկելու հարցերում:

Սակայն ամեն ինչ ընթացավ ոչ այնպես, ինչպես կանխատեսում էին բժիշկները: Մեկ տարուց տղան արդեն անգիր արտաբերում էր այբուբենը սկզբից մինչև վերջ և հակառակը: Ավելին, 3 տարեկանում նա այցելում է պլանետարիում և այնտեղ սկսում է բացատրել գիդին թե ինչու է Մարսի արբանյակը այդպիսի տարօրինակ ֆորմայի:

10 տարեկանում Ջեյքոբը ընդունվում է Ինդեանապոլսի Պորյու համալսարան (Indiana University-Purdue University Indianapolis): Իր գիտական աստիճանի վրա աշխատանքների ժամանակ նա պնդում էր, որ մի օր նա կկարողանա հերքել Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը:

Ներկա պահին նա զբաղված է քվանտային ֆիզիկային իր դոկտորական ատենախոսության աշխատանքներով:

[uppod video=”http://youtu.be/Uq-FOOQ1TpE” align=”center”]

5. Մարչ Տյան Բեդիխարջո (March Tian Boedihardjo)

64da8946e4a0624589ef178b8532c60f

Ծնվել է 1998թ.:

Այս տղան ծնվել է Հոնգկոնգում և համարվում է Հոնգկոնգյան համալսարանի ամենաերիտասարդ ուսանողը: Նա համալսարան ընդունվել է 9 տարեկանում: Բարձրագույն մաթեմատիկայի և մնացած առարկաներից ավարտական քննություններին նա ստացել է գերազանց:

Նա մասնակցել է հատուկ մշակված երկու դիպլոմի ծրագրին, բարեհաջող ստանալով մաթեմատիկական գիտությունների բակալավրի աստիճան և համատեղ փիլիսոփայության մագիստրի աստիճան:

Այժմն նա ԱՄՆ-ում աշխատում է իր դոկտորական ատենախոսության վրա:

4. Պրիյանշի Սոմանի (Priyanshi Somani)

b8ff51df3e5ae6c4e94d6f7bbcbb7460

Ծնվել է 1998թ.:

Ծնունդով հնդիկ այս աղջիկը կենդանի հաշվիչ մեքենա է: Նա բանավոր հաշվարկով սկսել է զբաղվել 6 տարեկանում: Իսկ 11 տարեկանում 2010թ. դարձել է ամենաերիտասարդ մասնակցուհին և աշխարհի գավաթակիր մտքում հաշվելու մրցույթում (Mental Calculation World Cup):

Նրան հաջողվել է անցնել 16 երկրներից եկած 36 հակառակորդի: Նա գրավում է առաջին տեղը՝ մտքում հաշվելով 10 նիշանոց թվի քառակուսի արմատը ռեկորդային 6 րոպե 51 վայրկյանում:

Մրցույթի պատմության ընթացքում Պրիյանշին միակ մասնիկիցն էր, ով հաշվարկների ընթացքում ցուցադրել է 100% ճշտություն:

3. Ակիմ Կամարա (Akim Camara)

8791e9343288bc9e77724bd8bcc3fca7

Ծնվել է 2000թ.:

Ակիմ Կամարան ջութակահար հրաշամանուկ է Բեռլինից: Նա ջութակի վրա սկսել է նվագել 2 տարեկանում, ընդ որում տղայի մոտ անհավանական երաժշտական հիշողություն գոյություն ունի: Դեռ նորածին ժամանակ նա ձայնակցում էր իր լսած երաժշտությանը:

[uppod video=”http://www.youtube.com/watch?v=JN2SQ4m7M04&feature=share&list=PL5FA812FBA9529443″ align=”center”]

2. Էտան Բորթնիկ (Ethan Bortnick)

a49a3fc5357de1716e9ae0f55872c5d8

Ծնվել է 2000թ.:

Էտան Բորթնիկը երաժիշտ է, երգերի հեղինակ և դերասան: Երբ տղան 3 տարեկան էր նա սկսում է նվագել ստեղնաշարիի վրա, իսկ արդեն 5 տարեկանում նա երաժշտություն էր հորինում: Իր դեբյուտային համերգը կայացել է 2007-ին The Tonight Show-ում: Դրանից հետո նա բազմաթիվ անգամ համերգներ է տվել:

[uppod video=”http://youtu.be/MnTKaFPxyo0?t=2s” align=”center”]

1. Թանիշ Մեթյու Աբրաամ (Tanishq Matthew Abraham)

c22f1a04dc262cc7f3f5f7cf08826102

Ծնվել է 2003թ.:

Տանիշը համարվում է Mensa կազմակերպության ամենաերիտասարդ անդամը, որտեղ նա ընդունվել է 4 տարեկանում: Նրա հանճարեղությունը նկատվել է դեռևս 4 ամսականից, երբ նա սկսել է դիտել երեխաների գրքեր` ընդ որում ճիշտ պատասխանելով գրքի բերված հարցերին:

Ստանալով Mensa-ում անդամակցություն, IQ թեսթավորման ընթացքում նա հավաքեց ռեկորդային 99.9 բալ: 5 տարեկանում նա ավարտել է Սթենֆորդի համալսարանի տաղանդավոր երիտասարդների համար նախատեսված մաթեմատիկական կուրսերը՝ անցնելով բոլոր մակարդակկները ընդամենը 6 ամսում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ժամանակակից 10 հրաշամանուկները
Ինչպես փոխել սեփական կյանքը ընդամենը մեկ օրում