Մանկուց մենք ստանում ենք բազմաթիվ ինֆորմացիա, որոնք շատ հաճախ ընկալում ենք որպես գիտական փաստ և երբեք կասկածի տակ չենք առնում դրանք: Բայց հարցը նրանում է, որ գիտությունը անընդհատ զարգանում է, գիտնականները հետազոտության նոր մեթոդներ են կիրառում և արդյունքում որոշ ճշմարտություններ դադարում են լինել ճշմարտություն:
Առաջարկում ենք վերանայել Ձեր գիտելիքները և մոռանալ որոշ կարծրացած և իրականությանը չհամապատասխանող «գիտական փաստերը»
Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները
Ինքն իրենով ալկոհոլը ոչինչ ու ոչ ոքի չի սպանում: Ուղեղի բջիջները մահանում են թիամինի դեֆիցիտից, քանի որ կալորիայի որոշ մասը գալիս է դեպի բջիջներ ալկոհոլի հետ միասին: Իսկ ալկոհոլիզմով տառապողների մոտ ուղեղի բջիջները մահանում են, այսպես կոչված, էքսայտոտոքսիկությունից, որը առաջանում է գինարբուքից դուրս գալու ժամանակ առաջացած մեծ քանակությամբ նեյրոմեդիատներից:
Շանթը չի հարվածում մի տեղ երկու անգամ
Շանթը բավական հաճախ, լավ էլ հարվածում է մի տեղ՝ երկու անգամ: Քանի որ շանթ նպատակն է գտնել ամենարագ ճանապարհը դեպի հողը, ապա բարձր շենքերը, ծառերը և այլ բարձր կառույցներ համարվում են բարձր վտանգավորության աստիճան ունեցող կառույցներ: Որքան բարձր, այնքան մեծ է հավանականությունը, որ շանթը կհարվածի ու ոչ միայն երկու անգամ:
Լեզվի վրա կան յուրահատուկ համային մարզեր
Լեզվի վրա հատուկ՝ դառը, քաղցր, թթու, աղի համերը տարբերակող մարզեր գոյություն չունեն: Ի դեպ գոյություն ունի 5-րդ հաը՝ ումամի՝ սպիտակուցային նյութերի համային զգացողություն: Այսպիսով, այս համարը լեզուն ընկալում է ամբողջությամբ:
Սպանություն բարձրությունից
Նույնիսկ, եթե մետռաղադրամը նետեն Էմփայր Սթեյթ Բուլդինգի տանիքից՝ այն ոչ ոքի չի սպանի: Բարձրությունից ընկնող մարմնի առավելագույն արագությունը կազմում է 80 կմ/ժ: Դա բավարար չէ սպանելու համար: Առավելագույնը ինչ կաող է անել այդ մետաղադրամը՝ գլխին փոքրիկ «շիշկա» առաջացնել:
Երակներում արյունը երկնագույն է
Արյունը առանց թթվածնի, որը հոսում է երակներով դեպի սիրտ՝ ամենևին էլ երկնագույն չէ, իրականում այն մուգ կարմիր է: Դպրոցական դասագրքեդրում այն պատկերաում են երկնագույն ընդամենը կոնտրաստի համար: Իսկ մաշկի տակիս թափանցող երակները երկնագույն են թվում լույսի բեկման հետևանքով:
Ջրից մատները ուռչում են
Լոգարանում կամ լողավազանում երկար գտնվելուց հետո մատները թվում են ուռչած, կարծես բավական քանակությամբ ջուր են կլանել: Բայց իրականում դա տեղի է ունենում արյունատար անոթների նեղացման հետևանքով: Անոթների պատերը սեղմվում են և մատները պատվում են կնճիռներով:
Արևածաղիկը շրջվում է արևի հետ միասին
Արևածաղիկը չի շրջում իր գլուխը արևի հետ միասին: Արևածաղկի գլխիկը միշտ ուղղված է դեպի արևելք: Իսկ դեռևս չծաղկած բույսը, այո, հետևում է երկնային լուսատույին, որպեսզի վերջնականապես կողմնորոշվի վերջնական դիրքը:
Մաստակը մարսելու համար հարկավոր է 7 տարի
Երեխաներին միշտ վախեցնում են, որ մաստակը ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ, քանի որ դա մարսելու համար երկար տարիներ կպահանջվեն: Իսկ իրականում դա այդպես չէ: Այն ընդհանրապես ոչ լուծվում է և ոչ էլ մարսվում: Այն անցնում է աղեստամոքսյին համակարգը և դուրս գալիս այնպեոս, ինչպես սնունդը:
Չղջիկները կույր են
Չղջիկները կույր չեն: Փոքր տեսակների մեծ մասը, իրոք, տարածության մեջ կողմնորոշվելու համար, մեծամասամբ օգտագործում են էխոլոկացիան: Բայց և աչքերը նրանց գործում են: Իսկ ահա ավելի մեծ տեսակների, ավելի շատ օգտվում են հենց տեսողությունից:
Ցլերին նյարդայնացնում է կարմիր գույնը
Ցլերը արձագանքում են մատադորի թիկոցին ոչ այն պատճառով, որ այն կարմիր է: Ցլերի համար թիկնոցը մոխրագույնի երանգ ունի: Իսկ ահա, նրա քթի տակ թիկնոցի թափահարումը, իրոք նրանց նյարդայնացնում է:
Դինոզավրերը անհետացել են երկնաքարի պատճառով
Ոչ բոլոր դինոզավրերն են անհետացել երկնաքարի ընկնելու հետևանքով: Ժամանակակից թռչունները փոքրիկ տերոպոդների սերունդներն են: Նրանք, օրինակ, կարողացել են գոյատևել:
Ալկոհոլը տաքացնում է
Ընպած ալկոհոլը լայնացնում է անոթները, նպաստելով մաշկի մակերեսին արյան մեծ հոսքին: Իրականում օրգանիզմւը ավելի շատ սառչում է անոթներից դեպի օդ ջերմաստիճանի անցման հետևանքով:
Տարվա եղանակները կախված են արևի հեռավորությունից
Տարվա եղանակները ամենևին կախված չեն նրանից, թե որքան մոտ ենք մենք գտնվում արևին: Դրանք կախված են Երկրագնդի առանցքի թեքության անկյունից, որը կազմում է 23,5°:
Երկու լիտր ջուր օրվա ընթացքում
8 բաժակ օրական՝ դա բավական անսովոր սուբյեկտիվ ցուցանիշ է: Պահանջվող ջրի քանակը կախված է մի քանի ֆակտորներից՝ ակտիվությունից, մարմնի զանգվածից, շրջակա միջավայրից և այլն:
Միջին դարերում մարդիկ միջինում ապրում էին 30 տարի
Չնայած կյանքի տևողությունը միջին դարերում երկար չէր, բայց այդքան կարճ չի եղել, ինչպես ընդունված է կարծել:
Վիտամին C-ի հարվածային դոզան կպաշտպանի մրսածությունից
Նարնջի հյութ, կիտրոնով թեյ կամ վիտամին C-ի հաբերը ձեզ զերծ չեն պահի մրսածությունից, սակայն կնպաստեն հիվանդության ավելի թեթև լինելուն և կարճ տևողությանը:
Անմահ անձրևավորդ
Եթե անձրևավորդին հավասարապես կիսենք, ապա կապրեն ոչ թե երկուսն էլ, այլ միայն մեկը, ով ունի բերան:
Մարդն ունի 5 զգայարան
Բոլորը սովոր են դասակարգմանը, որը հորինել է շատ վաղուց Արիստոտելը: Ըստ նրա մարդն ունի 5 զգայարան՝ տեսողություն, լսողություն, համ, հոտ և շոշափելիք: Դա ճիշտ չէ: Մարդկանց գերհերոսներ անվանել չի կարելի, սակայն զգայարաններ հաշվարկվում են 20-ից ավել, այդ թվում նաև հավասարակշռության զգացումը: