Մարգարեթ Թետչերը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում, սակայն դա նրան չխանգարեց դառնալ առաջին կին վարչապետը, աշխարհի ամենակոնսերվատիվ երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում: Նա 11 տարի ղեկավարեց իր պաշտոնում:
Հենց նրա անձնական որակների և տարբեր երկրների ղեկավարների հետ ունեցած ընկերության շնորհիվ վերջ դրվեց սառը պատերազմին: Խորհրդային լրագրողները նրան անվանեցին «Երկաթե տիկին» և այդ անունը՝ ի դեպ, նրան շատ դուր եկավ:
Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում Մարգարեթ Թետչերի կյանքի մի քանի օրենք.
Եթե ուզում եք ինչ-որ բան քննարկել՝ գնացեք տղամարդու մոտ, եթե ուզում եք ինչ-որ բան անել՝ գնացեք կնոջ մոտ:
Երբ բնավորություն է դրսևորում կինը՝ նրան անվանում են «լիրբ»: Երբ բնավորություն է դրսևորում տղամարդը՝ ասում են. «ինչպիսի լավ տղա է»:
Ոչ մի իմաստ չկա լինել բազկաթոռի մեջ տեղավորված խղճալի, փափուկ մի նյութ՝ այդպես չէ՞:
Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, սակայն ձուն, միևնույնն է, հավն է ածում:
Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, տեսնեին, թե ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, նրանք կասեին՝ դա միայն այն պատճառով, որ նա լողալ չգիտե:
Անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում:
Քաղաքավարությունը այսօր թանկ է գնահատվում, իսկ անամոթությունն ու անքաղաքավարությունը ընդհանրապես անգին են:
Յուրաքանչյուր կին, ով ծանոթ է տնային տնտեսության պրոբլեմների հետ, մոտ է երկիրը ղեկավարելու պրոբլեմներին:
Այսօր կանանց համար դրսևորվելու բազմաթիվ հնարավորություններ կան՝ մեզանից ոմանք, նույնիսկ, երկիր են ղեկավարում: Բայց անկեղծ ասած մեզ ավելի շատ սազում է ռեդիկյուլը, քան սվինը:
Ուզո՞ւմ ես կտրել կոկորդդ, ուրեմն մի արի ինձ մոտ վիրակապվելու:
Ոչ ոք չէր հիշի «բարի սամարցուն», եթե նրա մոտ միայն բարի ցանկություններ լինեին: Նրա մոտ կար նաև շատ փող:
Տունը կնոջ համար պետք է լինի կենտրոն, բայց ոչ կյանքի սահման:
Բոլորովին պարտադիր չէ համաձայնվել ամեն ինչում զրուցակցի հետ, որպեսզի նրա հետ լեզու գտնես:
Մեր հոգսերի 90% վերաբերում են այն բանին, որը երբեք չի լինելու:
Պետք է լավ ուսումնասիրես թշնամուդ: Այդ դեպքում մի օր կարելի է նրան վերածել ընկերոջ:
Առանց տնտեսական ազատության, ուրիշ որևէ ազատություն գոյություն ունենալ չի կարող:
Զորեղ լինելը նման է իսկական լեդի լինելուն: Եթե դուք ստիպված եք հիշացնել մարդկանց, որ դուք զորեղ եք՝ ուրեմն դուք ամենևին էլ այդպիսին չեք: