fbpx

Ամեն ինչ քո ձեռքերում է։ Առակ թիթեռի մասին

Քաղաքում ապրում էր մի իմաստուն: Նա օգնում էր մարդկանց, բոլորը գալիս էին նրա մոտ խորհուրդ հարցնելու: Եվ նույն քաղաքում ապրում էր նաև այլ իմաստուն: Այս երկրորդ իմաստունը նախանձով էր լցված առաջինի հանդեպ: Մի օր երկրորդ իմաստունը որոշում է վնասել՝ հասարակայնորեն խայտառակել իր հակառակորդին: Նա որոշում է հավաքել մարդկանց հրապարակում և հարցնել իմաստունին կենդանի՞ է արդյոք իր ձեռքի մեջի թիթեռը:

«Եթե նա կասի, որ կենդանի է, կճզմեմ թիթեռին բռունցքիս մեջ: Իսկ եթե ասի որ մահացած է՝ կբացեմ բռունցքս և թիթեռը կթռնի: Ամեն դեպքում պատասխանը սխալ կլինի», – մտածում է նախանձը:

Հաջորդ առավոտ նա հավաքում է մարդկանց և հարցնում իմաստունին. «Դու բացահայտել ես կյանքի իմաստությունները և գիտես բոլոր հարցերի պատասխանը: Խնդրում եմ պատասխանիր մի շատ հեշտ հարցի: Իմ ձեռքի մեջ թիթեռ է. սատկա՞ծ է այն թե կենդանի»: Իմաստունը ժպտում և պատասխանում է. «Ամեն ինչ քո ձեռքերում է: Եթե դու սեղմես բռունցքդ՝ թիթեռը կսատկի, եթե բացես՝ կթռնի»:

Հավանեցի՞ք առակը: Չմոռանաք կիսվել ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամեն ինչ քո ձեռքերում է։ Առակ թիթեռի մասին
ԹԵՍՏ. Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը