Ամեն ոք մաֆիոզ բառը հասկանում է յուրովի: Ոմանք հիշում են մաֆիայի մասին բազմաթիվ ֆիլմեր և գրքեր, մյուսները մաֆիա են տեսնել միայն համակարգչային խաղերում և միայն մեզնից շատ քչերն են խորը ուսումնասիրել մաֆիայի և մաֆիայի կառույցների պատմությունը:
Երկար տարիների ընթացքում մաֆիոզները իրենց շրջապատում ձևավորել են կյանքի սեփական սկզբունքներ և կյանքի յուրատեսակ իմաստություններ, որոնք օգնում էին նրանց ապրել:
MediaMag-ը հավաքել է մի քանի վառ, ընդգծված և զարմանալի կյանքի ցիտատներ, սկզբունքներ՝ մեծագույն մաֆիոզներից: Եվ այսպես.
Լսիր խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս և ոչ ոքի մի տուր այդպիսի խորհուրդներ:
Եթե ստում ես, եղի՛ր հակիրճ:
Ձկանը սպանում է բաց բերանը:
Մի դիպչիր պրոբլեմին, քանի դեռ պրոբլեմը չի դիպչել քեզ:
Որոշները զգուշավորություն են դրսևորում, որպեսզի չպարտվեն: Զգույշ խաղալով՝ դու միանշանակ կպարտվես:
Պատահական պատահականություններ չեն լինում:
Հիմարը նա է, ով չի կարողանում քողարկել իր իմաստությունը:
Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է կազմակերպել նրանց շուտափույթ հանդիպումը:
Րոպե համբերության՝ 10 տարի հարմարավետություն:
Արծիվը ճանճերի որս չի անում:
Անձնական ոչինչ՝ սա ընդամենը բիզնես է:
Ես կտամ իմ գլխակերների 3 տասնյակ մի մարդու փոխարեն՝ ով կարողանում է հարցեր լուծել միայն խոսելով:
Չկա ավելի հեշտ բան, քան խոստումը:
Թափ մի տուր դեռ կանաչ խնձորենին: Երբ խնձորները կհասնեն՝ իրենք իրենց կթափվեն:
Օձին իր բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:
Մանուկ ժամանակ ես աղոթում էի Աստծուն հեծանիվի համար: Հետո ես հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվ և սկսեցի աղոթել մեղքերիս թողության համար:
Ժամանակ առ ժամանակ համբերատար եղիր հիմարների հանդեպ՝ հնարավոր է ինչ-որ արժեքավոր բան իմանաս: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր:
Աշխարհը պատկանում է համբերատարներին:
Կոռեկտ եղիր բոլորի, շփվող՝ շատերի, մոտ՝ ընտրյալների և ընկեր՝ հազվագյուտների հետ: