fbpx

15 անհավանական գիտական հեղափոխական ձեռքբերումներ

Գիտական ֆանտաստիկայի և գիտության միջև սահմանը ավելի ու ավելի է միախառնվում:

Ձեզ ենք ներկայացնում վերջին գիտական և բժշկական ձեռքբերումները, որոնք դեռևս մի քանի տարի առաջ ֆանտաստիկա էին թվում.

3D տպիչ

0a51e220427c4fbc0de079083a23b680

3D տպիչի մասին արդեն վաղուց է խոսվում, բայց այն չի դադարում անընդհատ զարմացնել: Դրա օգնությամբ հնարավոր է ստեղծել տարբեր բնույթի առարկաներ՝ սկսած ռետինե առարկաներից վերջացրած մետաղականով: Կարելի է ընտրել համապատասխան ծրագիրը, ասենք պատրաստել կոշիկ յուրահատուկ կարվածքով, ավտոմեքենա, զենք կամ պրոտեզ և համակարգիչը կկատարի առաջադրանքը:

Ատամնակալներ ճապոնիայից

447a341eaf03b97140b4218dd95fd230

Ատամնաբույժի ծառայությունները շուտով կարող է այլևս պետք չգալ: Ճապոնացի գիտնականները ստեղծել են ատամնակալներ յուրահատուկ կարծրությամբ, որոնք տեղադրվում են ատամների վրա և պաշտպանում ատամները տարբեր տեսակի վնասվածքներից՝ այդ թվում նաև կարիեսից: Դրանք պատրաստված են ատամի էմալի հիմնական ապարներից և շուկայում հասանելի կլինի մի քանի տարուց: Բացի դրանից ատամնակալները ունեն նաև այլ հատկություն՝ կոսմետիկ էֆեկտ, ատամների իդեալակա սպիտակության հասնելու համար և հարմարավետություն օգտագործման համար:

Միս, աճեցված լաբորատոր պայմաններում

f543364b453c669e0bc7f7991e8b2236

Բուսակերները շուտով կարող են իրենց թույլ տալ միս ուտել: Միս՝ ոչ կենդանական ծագմամբ: Այսօր այն բավական թանկ արժի: Այն աճեցնում են լաբորատոր պայմաններում, ընդամենը կենդանու մի քանի բջիջից: Առաջին անգամ այս փորձարկումը կատարվել է հոլանդացի գիտնականների կողմից 2013թ.: Այս տեխնոլոգիան կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն մկանային պաթոլոգիա:

Ռոբոտ, որը աշխատում է օրգանական վառելանյութով

58b669aa35f004dfa4523d5c8765ca6d

Աշխատելու համար ռոբոտյները օգտագործում են տարբեր տեսակի էներգիաներ: Այսօր ավանդական էներգիայի աղբյուր են համարվում էլեկտրաէներգիան և ածխաջրածնային վառելանյութը: Ոչ հեռավոր ապագայի ռոբոտները, օրինակ EATR-ը (էներգետիկորեն անկախ տակտիկական ռոբոտ) կաշխատեն օրգանական ծագմամբ վառելանյութերով: Ռոբոտը ինքը կարող է իր համար «սնունդ» հայթայթել և հետևաբար երկար ժամանակ աշխատել:

Մկներ մարդկային ուղեղի բջիջներով

93d1009ea74d039288a965365d78fa34

Մարդկությունը վաղուց է ուսումնասիրում ցողունային բջիջները և մինչև հիմա պայքարում է բարոյաէթիկական երկընտրանքի դեմ, քանի որ ստանում են դրանք սաղմերից: Մարդու ցողունային բջիջները ունակ են բուժել տարբեր հիվանդություններ: Վերջերս դրանք պատվաստվել են մկների ուղեղի մեջ: Արդյունքում կենդանիների մոտ զարգացել են հավելյալ ֆունկցիոնալ բաժիններ:

Փոքրիկ դրոններ

e0444b89b70490cfc1d76d24d7a7c4b5

Չնայած սա հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, սակայն դրոնները այսօր դառնում են պատերազմական գործողությունների հիմնական «գործող անձիք»: Ամենափոքր դրոնը համարվում է «Micro air vehicle»-ը: Այս անօդաչուն երկարությամբ ընդամենը 15 սմ է: Գիտնականները խոսք են տալիս, որ շուտով ի հայտ կգան դրոններ միջատների չափսերի: Մռայլ ժամանակներում, ինչպես գրված է ֆանտաստիկ ժանրի գրքերում, պատերազմները կմղվեն համակարգչի առջև նստած:

Մաշկի համար բջջային աէրոզոլ

77e34def38cf0b753399e4a0c18f316f

Գիտնականները և պլաստիկ վիրաբույժները Ավստրալիայից, Մարի Սթոունից և Ֆիոնա Վուդից, սկսել են նոր տեխնոլոգիաների մշակում նրանց համար, ովքեր ստացել են լուրջ այրվածքներ: Սփրեյը անց է կացվում մաշկի վնասված հատվածով, որը 75% դեպքերում ռեգեներացվում է: ԱՄՆ-ի զինված ուժերում արդեն կիրառում են այս տեխնոլոգիան:

Մետաքս տրանսգենային այծերից

464729abe11246b8b3a39d2282c6ad75

Սարդի և այծի գեների միացումը հնչում է կարծես սարսափ և ֆանտաստիկ ժանրի ֆիլմի սյուժե: Բայց դա շատ ավելի մոտ է իրականությանը, քան կարելի է պատկերացնել: Nexia Biotechnology ընկերչությունը հաջողությամբ ստեղծել է տրանսգենային այծեր՝ սարդի գեներով: Այծերի օգնությամբ հնարավոր կդառնա գործել սարդոստայիններ ուլտրաբարակ և ուլտրաամուր նյութից, որը ստացվում է նրանց կաթից: Ստացված սարդոստայինը 10 անգամ ամուր է պողպատից և կարող է օգտագործվել պրոտեզավորման մեջ կամ թեթև պաշտպանիչ հագուստի (бронежилет) ստեղծման համար:

Տեսախցիկը հաբում

a0b3249e8ae1029a2402fd18e19e1c1f

Շատերն են ծանոթ այն սարսափելի մեթոդի հետ, որի անունն է կոլոնոսկոպիա, սակայն նոր տեխնոլոգիաները այն կդարձնեն բացարձակ անցավ՝ պետք կլինի ընդամենը կուլ տալ տեսախցիկով հաբը: Given Imaging ընկերությունը ստեղծել է նմանատիպ հաբ «PillCam»: Արդեն 1.5 միլիոն հիվանդներ փորչձարկել են այս տեխնոլոգիան իրենց վրա, բայց ոչ բոլոր երկրներում է այն հասանելի:

Անհետացող կենդանիների կլոնավորում

94aad6c527fc2b41fb9c807f151c2dd6

Անհավանական է, սակայն գիտնականները երևի չեն տեսել «Jurassic Park» ֆիլմը: Կլոնավորմամբ արդեն չես զարմացնի: Ռուսաստանի և Հարավային Կորեայի գիտնականները փորձել են կլոնավորել մամոնտների: Հույս ունենանք, որ բանը չի հասնի դինոզավրերին:

Պրոտեզ, որը կառավարվում է մտքի ուժով

74bac74c537e3b3d98a3188d171f78fe

Ծայրամասերի պրոտեզավորումը այսօր լավ զարգացած չէ, սակայն նորագույն տեխնոլոգիաները, հիմնված գիտական ֆանտաստիկայի մտքերի վրա, կոչված են բարելավել բժշկության այդ բնագավառը: «Segway» սքութերի հեղինակը ստեղծել է մի ընկերություն, որը զբաղվում է ձեռքի պրոտեզների մշակմամբ, որոնք հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով՝ «DEKA arm»: Էլեկտրական իմպուլսները ի շնորհիվ հատուկ սենսորների ազդանշան են հաղորդում պրոտեզին և այն կատարում է նույնիսկ բարդ առաջադրանքներ, օրինակ, բանալիով բացում է դուռը: Պրոտեզը անընդհատ բարելավվում է և շուտով հասանելի կլինի կարիք ունեցող հիվանդներին:

Ռոբոտ անեստեզիոլոգ

f75d43b9cb7baef5305411a03219660c

Ոչ հեռավոր ապագայում ռոբոտ անեստեզիոլոգը իր կիրառությունը կգտնի բժշկության մեջ: Վիրահատության ժամանակ անեստեզիոլոգի դերը շատ կարևոր է և դժվար, քանի որ նա պետք է ամեն րոպե հետևի հիվանդի վիճակին: Այդ դերը կստանձնի ռոբոտը: Արդեն այսօր ռոբոտները մասնակցում են վիրահատությանը:

Հաշմանդամի սայլակ, որը կառավարվում է մտքի ուժով

d1abc2ec2e15625bf18626e4ed844d45

Մտքի ուժով ղեկավարել պրոտեզը, որը ամրացված է մարմնին՝ դա այլ բան է, մեկ այլ բան է ղեկավարել սալյակ մտքի ուժով՝ դա լրիվ ֆանտաստիկա է: Բայց այնուամենայնիվ այդպիսի սալյակներ շուտով հասանելի կլինեն: Լոզանի ֆեդերալ տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են և՛ մտքի ուժով, և՛ համակարգչով կառավարվող սալյակ, որը կատարում է պարզ հրամաններ, օրինակ, «առաջ գնալ» կամ «թեքվել ձախ»:

Միկրոչիպով մարդ

fcd3c768a378330df85d8888edf88246

Միկրոչիպերը փոխպատվաստվում են կենդանիներին արդեն վաղուց: Դրանով կարողանում են իմանալ, թե տվյալ կենդանին որտեղ է գտնվում: Բայց միտքը, որը նույնը կարող է տեղի ունենալ մարդու հետ՝ սարսափեցնում է: Այն թույլ կտա ստանալ բժշկական տեղեկատվություն, օրինակ, երբ մարդը գտնվում է անգիտակից, բայց նույն հաջողությամբ ինչ-որ մեկը կարող է կառավարել մարդուն:

Բիոնիկ աչք

a8125a261b8da3b65cfd9899fa67439d

Կույրերը կրկին տեսնում են՝ սրա մասին կարելի էր լսել երևի միայն Աստվածաշնչում, սակայն այսպիսի հրաշքը, ի շնորհիվ տեխնոլոգիաների, այսօր դարձել է հնարավոր: Գիտնականները տասնամյակներ աշխատում էին բիոնիկ աչքի ստեղման վրա: Ավստրալիայում սկսել են լրջորեն զբաղվել այս թանկարժեք տեխնոլոգիաներով: Դեռևս այն չի կարող ամբողջովին կույր մարդկանց 100% տեսողություն ապահովել, բայց տեխնոլոգիայի վրա դեռևս աշխատում են:

Դո՞ւր եկասվ հոդվածը՝ ուրեմն կիսվիր ընկերներիդ հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
15 անհավանական գիտական հեղափոխական ձեռքբերումներ
Ֆոտոշոփի գործած հրաշքները (22 նկար)