Եթե մարդ հետևի տիբեթյան իմաստունների այս ուղեցույցին, կատարի կետերից գոնե մի որոշ մասը, ապա նրա կյանքը շուռ կգա 180 աստիճան դեպի լավը: Եվ այսպես, կյանքի իմաստություններ.
1. Դո՞ւր է գալիս՝ ասա՛:
2. Դուր չի՞ գալիս՝ նորից ասա:
3. Կարոտո՞ւմ ես ինչ-որ մեկին՝ զանգիր:
4. Հասկանալի չէ՞, հարցրու:
5. Ուզո՞ւմ ես հանդիպել՝ հրավիրիր:
6. Ինչ-որ բա՞ն ես ցանկանում՝ խնդրիր:
7. Երբեք մի վիճի:
8. Ուզո՞ւմ ես հասկացված լինել՝ բացատրիր:
9. Եթե մեղավոր ես՝ մի անգամից ասա այդ մասին և մի արդարացիր:
10. Միշտ հիշիր, որ ամեն մեկն իր ճշմարտությունն ունի և պարտադիր չէ, որ այն համընկնի քոնի հետ:
11. Մի շփվիր վատ մարդկանց հետ:
12. Ամենակարևորը կյանքում սերն է՝ մնացածը սին բաներ են:
13. Մարդու պրոբլեմները հենց իր գլխում են:
14. Շրջապատող աշխարհը ոչ չար է և ոչ էլ բարի, նրա համար միևնույնն է կա՞ս դու, թե՞ ոչ:
15. Փորձիր հաճույք քաղել յուրաքանչյուր իրադրությունից:
16. Միշտ հիշիր, որ այլ կյանք քեզ տրված չէ:
17. Մի եղիր ձանձրալի:
18. Հիշի՛ր, որ դու ոչ ոքի ոչինչ պարտական չես:
19. Հիշի՛ր, որ ոչ ոք քեզ պարտական չէ:
20. Աշխարհը ճանաչելու համար մի խնայիր ոչ ժամանակդ, և ոչ էլ փողերդ:
21. Կյանքում հույսդ դիր միայն քեզ վրա:
22. Հավատա զգացմունքներիդ:
23. Կանանց հետ (ինչու չէ՝ նաև տղամարդկանց հետ), ինչպես երեխաների հետ՝ եղի՛ր համբերատար և մի փոքր զիջող:
24. Երբ վատ տրամադրություն ունես, հիշի՛ր, որ եթե մահանաս, ապա դա էլ չես ունենա:
25. Ապրի՛ր այսօրով, որովհետև երեկը այլևս չկա, իսկ վաղը միգուցե այլևս չգա:
26. Իմացի՛ր, որ այսօրը ամենալավ օրն է: