fbpx

Ձյան փաթիլները – առակ

Փափուկ ձյուն էր տեղում: Եղանակը անքամի էր և այդ պատճառով՝ մեծ, գեղեցիկ նախշերով փաթիլները, անշտապ, պարի բռնված, պտտվելով և պսպղալով փողոցի լուսավորության լույսերի ներքո, դանդաղ մոտենում էին գետնին:

Երկու, իրար կողք թռչող փաթիլներ, որպեսզի միմյանց չկորցնեն, ձեռք ձեռքի տվեցին և սկսեցին զրույցը.

– Ի՜նչ հրաշալի է ճախրել երկնքով, վայելելով թռիչքը:

– Մենք չենք ճախրում, այլ պարզապես ընկնում ենք, – տխուր նշեց երկրորդ փաթիլը:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

– Հենց հասնենք գետնին, մենք կվերածվենք գեղեցիկ, փափուկ ու սպիտակ ծածկոցի:

– Ո՛չ, մենք փաթիլներ ենք և թռչում ենք մեր մահվանը ընդառաջ: Երկրի վրա մարդիկ մեզ ուղղակի կտրորեն:

– Գարնանը մենք կվերածվենք զրնգուն առվակների և կգնանք ու կմիանանք հիասքանչ օվկիանոսին:

– Ո՛չ, գարնանը մենք կսևանանք, կհալվենք և ընդմիշտ կանհետանանք, – հակադարձեց երկրորդը:

Այդպես, մոտենալով գետնին, նրանք ավարտեցին իրենց զրույցը և բաց թողեցին մեկմեկու ձեռքը: Եվ փաթիլներից յուրաքանչյուրը գնաց դեպի իր ճակատագիրը՝ այն ճակատագիրը, որը իրենք էին ընտրել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ձյան փաթիլները – առակ
Այսօր Վեբ մաստերների նաև ինտերնետի միջազգային օրն է