Ի՞նչ կամ ո՞ւմ էին ցանկանում մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից 2014թ.: Ամենաշատ սպասված իրադարձություններ, ամենացանկալի կանայք և տղամարդիկ, ամենադիտված ֆիլմեր և այլն… Այն ամենը, որից կամ ինչից դժվար էր հրաժարվել անցնող 2014թ.:
Ամենաշատ տոմսեր վաճառած ֆիլմը
Տարվա կինովարձույթը դեռևս ավարտված չէ՝ շատ բարձրագոչ պրեմիերաներ նշանակված են նախաամանորյա օրերին: Սակայն այսօր կարելի է առանձնացնել ամենաշատ տոմսեր վաճառած ֆիլմը՝ դա «Տրանֆորմերներ: Բնաջնջման դարը» ֆիլմն է:
Ամենացանկալի կանայք
Տղամարդկանց համար նախատեսված հանրահայտ Askmen.com ամսագիրը կազմել է 99 աշխարհի ամենացանկալի կանանց ցուցակ: Ցուցակում առաջին տեղը գրավել է դերասանուհի Էմիլի Կլարկը, ով ավելի շատ հայտնի է հանրահայտ «Գահակալության խաղերը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորել է Դեյեներիս Տարգարիանի կերպարը:
Նշենք նաև, որ այդ ցուցակի մեջ է հայտնվել նաև հանրահայտ ռուս մոդելուհի, Քրիշտիանո Ռոնալդույի գեղեցկուհի ընկերուհի՝ Իրինա Շեյքը:
Ամենացանկալի տղամարդ
Ուժեղ սեռի համար նույնպես պարբերաբար կազմվում են տարբեր վարկանիշային ցուցակներ: Դրանցից մեկը ներկայացրել է բրիտանական Heat ամսագիրը: Ցուցակի առաջատարն է՝ ամերիկյան դերասան Զակ Էֆրոնը («Հրաշալի մյուզիքլ», «Հարևաններ: Պատերազմի ճանապարհին» և այլ ֆիլմեր):
Ամենացանկալի դատախազ
Բնականաբար 2014թ. ամենացանկալի դատախազ է ճանաչվում, Ղրիմ թերակղզու դատախազ՝ Նատալյա Պոկլոնսկայան:
Ամենապոպուլյար երաժշտությունը
Հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմը ամենաշատ վաճառվածն է 2014թ.: Ամբողջ աշխարհով գնվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակ: