Լև Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն»
Ամեն ինչ անցողիկ է ժամանակին նրանց համար, ովքեր կարողանում են սպասել:
Չարլզ Դիքենս «Մեծ հույսեր»
Մի ընկրկիր դժվարությունների առջև: Նայիր ուղիղ նրանց դեմքին: Նայիր, մինչև չհաղթահարես դրանք:
Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»
Թող նա մտածի իմ մասին լավը, քան ես կամ և այդ ժամանակ ես կդառնամ իրականում լավը:
Անտոն Չեխով «Սիրո մասին»
Երբ սիրում ես, ապա այդ հարստությունը իր մեջ բացում է այնքան քնքշություն, այնքան նրբություն, որ նույնիսկ չես հավատում, որ ունակ ես այդպես սիրել:
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
…ճաշի սեղանին կարելի է սիրել նույնքան, որքան անկողնում:
Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնթե Քրիստո»
Կյանքը այնքան փոփոխական է, որ հարկավոր է որսալ երջանկությունը, քանի դեռ դրանց հասնում է ձեռքը:
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»
– Դուք ժպտո՞ւմ եք, – ասաց նա: – Ու դուք այդքան հանգիստ եք: Ինչո՞ւ դուք չեք բղավում:
– Ես բղավում եմ, – հակաճառեց Գրեբերը: – Ուղղակի դուք չեք լսում:
Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհեյթի»
Միայն նա նրանցից մեկն է, ում հիշում եմ, նայում էր ուղիղ աչքերիս մեջ այնպես՝ կարծես ես նրա համար որևէ բան եմ նշանակում:
Քեն Կիզի «Երբեմն անդիմադրելի ցանկություն է առաջանում»
Դժվար է խոսել մարդու հետ, ում վաղուց չես տեսել, բայց լռել էլ նրա հետ անհնար է: Հատկապես դժվար է, երբ դու նրան շատ ասելիք ունես, ու պատկերացում չունես անգամ ինչպես դա անել:
Սերգեյ Դովլաթով «Արգելոց»
– Ի՞նչ ես դու իմ մեջ գտել: Հանդիպեիր գուցե լավ մարդու: Որևէ մեկին՝ զինվորական…
– Ստիմուլ չկա, – ասում էր Տանյան, – լավ մարդուն սիրելը հետաքրքիր չէ…
Խարուկի Մուրակամի «Գործարանային թռչնի քրոնիկոնները»
… հաճախ է պատահում, որ ամենաչնչինից է սկսվում աշխարհի ամենակարևոր բաները:
Ջեք Լոնդոն «Մարթին Իդեն»
Սահմանափակ ուղեղները նկատում են սահմանափակումներ միայն ուրիշների մեջ:
Ալեքսանդր Գրիբոյեդով «Խելքից պատուհաս»
Երջանիկները ժամին չեն հետևում:
Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերը ապրում է երեք տարի»
Միակ ուրախալի նորությունը՝ դժբախտությունից նիհարում են: Ոչ ոք չի գովազդում այս դիետան, բայց չէ՞ որ այն ամենաարդյունավետն է:
Սթիվեն Քինգ «Կանաչ մղոն»
Տարօրինակ է, գիտե՞ք, հետևել թե ինչպես է մարդ, ով միշտ տիրապետում է իրեն՝ կորցնում ինքնատիրապետումը:
Ֆրենսիս Սքոթ Ֆիդջերալդ «Մեծն Գեդսբի»
Առաջին աշնանային ցրտերի հետ, կյանքը կսկսի սկզբից:
Իվան Գոնչարով «Օբլոմով»
Դա տղամարդկանց վատ հատկանիշն է՝ ամաչել սեփական սրտից: Դա նույնպես ինքնասիրություն է՝ սակայն կեղծ: Ավելի լավ է նրանք ամաչեին սեփական խելքից՝ այն ավելի հաճախ է սխալվում:
Ռիչարդ Բախ «Հավերժության կամուրջ»
Դու երբևէ զգացե՞լ ես, որ քեզ պակասում է նա, ում երբեք չես հանդիպել:
Չակ Պալանիկ «Օրորոցային»
Ամեն մեկի կյանքում կա մեկը, ով երբեք քեզ բաց չի թողնի, և մեկը՝ ում դու երբեք բաց չես թողնի:
Ֆեոդոր Դոստաևսկի «Ապուշը»
Ես ուզում եմ գոնե մեկ մարդու հետ ամեն ինչի մասին խոսել, ինչպես ինքս իմ հետ:
Էրիկա Ջեյմս «Մոխրագույնի 50 երանգները»
Տղամարդիկ այդքան էլ դժվար արարածներ չեն, սիրելիս: Նրանք հասարակ են և կանխատեսելի: Սովորաբար ասում են այն, ինչ մտածում են, իսկ մենք ժամեր ենք ծախսում, որպեսզի կարողանանք հասկանալ նրանց խոսքերի գաղտնի իմաստը: Քո փոխարեն, ես նրան ավելի պարզ կընկալեի:
Վիկտոր Պելևին «Թվեր»
Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որքան երջանիկ են իրենք՝ մինչ այն պահը, երբ նրանցից կվերցնեն երջանկությունը:
Ալբեր Քամյու «Ժանտախտ»
Քանի որ ես գիտեմ, որ դու կգաս, ես կարող եմ քեզ սպասել որքան որ պետք է:
Միխայիլ Բուլգակով «Վարպետն ու Մարգարիտան»
Ո՞վ է քեզ ասել, որ աշխարհում չկա իսկական, հավատարիմ, հավերժ սեր: Թող կտրվի՛ խաբեբայի փտած լեզուն:
Ուիլյամ Թեքերեյ «Ունայնության տոնավաճառ»
Եթե ձեզ անընդհատ տանջում են կանխազգացումները, ապա դրանցից որոշները անպայման կկատարվեն՝ համոզված եղեք:
Մաքսիմ Գորկի «Անփոխադարձ սիրո պատմություն»
Մարդուն ճակատագրի կողմից հեգնանքներից չկա ավելի սպանիչ՝ քան անփոխադարձ սերն է:
Միլան Կունդերա «Առօրյայի անկշռելի թեթևությունը»
Մարդը, ով երազում է լքել վայրը, որտեղ ապրում է՝ ակնհայտ դժբախտ է:
Խորխե Լուիս Բորխե «Սիրահարվածը»
Ես պետք է ձևացնեմ, որ կան ուրիշները: Բայց դա սուտ է: Կաս միայն դու: